Թուրքական դատարանն անպատիժ է թողել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներից Սելինա Դողանին վիրավորած անձին, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Քաղաքացի Իբրահիմ Քափլանը, ֆեյսբուքյան տիրույթում մեկնաբանելով Սելինա Դողանի ելույթներից մեկը, գրել էր. «Դուք անբարոյական եք: Հիմա էլ հայերին բյուզանդացիների ժառանգորդ եք դարձնում: Բյուզանդացիների թոռները ողջ են, իսկ սուլթան Ֆաթիհի թոռները մահացե՞լ են՝ ըստ ձեզ, անբարոյականնե՛ր»:
Համացանցի միջոցով Դողանին անձնական վիրավորանք հասցրած քաղաքացու դեմ հարուցված դատական գործի շրջանակում դատարանն ընդունել է, որ նրա հրապարակումը պարունակել է վիրավորական տարրեր, սակայն որոշել է անպատիժ թողնել նրան՝ նշելով, որ Դողանը դեպքից երկու ամիս անց կատարել է «հակասական» գրառում:
Բանն այն է, որ Սելինա Դողանը 2016թ.-ի մարտի 13-ին Անկարայում մահապարտ կնոջ կողմից իրականացված ահաբեկչական պայթյունից հետո Twitter-ի իր էջում գրել էր. «Քանի դեռ չի խոսվում 1992 թվականին ծնված կնոջ կողմից իրեն պայթեցնելով շուրջը մահ սփռելու պատճառների մասին, ահաբեկչության դեմ պայքարը սուտ է»: Իշխանություններին քննադատող այս հրապարակումը դուր չի եկել դատարանին, ինչի պատճառով էլ նրանք նախընտրել են արդարացնել Դողանին վիրավորած քաղաքացուն:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55