ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները չի քննարկի նախքան հանրակցությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ որոշման ընդունումը: Այդ մասիԵվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է ԵՄ-ի ղեկավարներին ուղղված նամակում՝ հրավիրելով Brexit-ին նվիրված գագաթնաժողովին, որը Բրյուսելում
տեղի է ունենալու ապրիլի 29-ին: Մեծ Բրիտանիան այդ հանդիպմանը չի հրավիրված, քանի որ ԵՄ-ում մնացած երկրների ղեկավարների բանավեճը նվիրված է լինելու Լոնդոնի հետ առաջիկա բանակցություններում ընդհանուր բանակցային դիրքորոշման մշակմանը:
«Նախքան մեր ապագան քննարկելը, մենք պետք է կարգավորենք անցյալի հարցերը»,-հայտարարել է Տուսկը:Մեզ անհրաժեշտ է փուլային մոտեցում, ինչը նշանակում է, որ մենք Մեծ Բրիտանիայի հետ մեր ապագա հարաբերությունները չենք քննարկի, քանի դեռ զգալի առաջընթացի չենք հասել գլխավոր հարցերի շուրջ, որոնք կապված են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կարգի հետ: Դա միակ հնարավոր մոտեցումն է՝ հաշվի առնելով ժամանակի սահմանափակումները»,-ասել է Տուսկը:
Եվրախորհրդի ղեկավարը վերստին կրկնել է Brexit-ի նկատմամբ ԵՄ-ի երեք հանգուցային դիրքորոշումները: Նախ, Բրյուսելը ձգտելու է հասնել Մեծ Բրիտանիայում ապրող ու աշխատող ԵՄ-ի քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների համար լիակատար սոցիալական երաշխիքների ապահովման: Երկրորդ, Բրյուսելը ձգտելու է հասնել Լոնդոնի կողմից իր բոլոր ֆինանսական պարտավորությունների կատարմանը, որոնք ընդունվել են Եվրամիության կազմում: Երրորդ կետը կդառնա Իռլանդիայի եւ թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հայտնվելու անթույլատրելիությունը:
«Նախ պետք է առաջընթաց ձեռք բերվի մարդկանց, փողերի եւ Իռլանդիայի վերաբերյալ: Այնուհետեւ, հենց որ Եվրոպական խորհուրդը (ԵՄ-ի գագաթնաժողով) որոշի, որ զգալի առաջընթաց է ձեռք բերված այդ բոլոր հարցերի շուրջ, մենք նախապատրաստական բանակցություններ կսկսենք Մեծ Բրիտանիայի հետ մեր ապագա հարաբերությունների շուրջ»,-հայտարարել է Տուսկը:
Ապրիլի 29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը պետք է հաստատի ԵՄ-ի բանակցային դիրքորոշման հիմնական դրույթները: Լիսաբոնի պայմանագրի համաձայն, հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին երկու տարի է հատկացվում՝ սկսած դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում տալու պահից: Այդ ծանուցումը Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական
խորհրդին հանձնել է մարտի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55