ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցերի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 16 մլրդ 843 մլն 298,43 հազար դրամ ցուցանիշով: Ընկերությունը, սակայն, նախորդ տարվա համեմատ գրանցել է շուրջ 1 մլրդ 236 մլն 889,5 հազար դրամի ան կում:
Երկրորդ տեղում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Վերջինս հունվար-մարտ ամիսներին վճարել է 5 մլրդ 479 մլն 405.1 հազար դրամ հարկ, ինչը գերազանցում է 2016 թ. ցուցանիշը մոտ 2 մլրդ 554 մլն դրամով (նախորդ տարի 8-րդ տեղում էր): 2017 թ. առաջին եռամսյակում Հայաստանի երրորդ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը 2016 թ. նույն ժամանակահատվածում 11-րդն էր: Այս տարի պետբյուջե վճարած հարկերի ծավալը կազմում է 4 մլրդ 702 մլն 117.84 հազար դրամ:
Խոշորագույն հարկատուների ցուցակի չորրոր դ հորիզոնականում «Ալեքս հոլդինգ»-ն է` 4 մլրդ 490 մլն 937.08 հազար դրամ հարկով, ինչը գերազանցում է նրա նախորդ տարվա ցուցանիշը 1 մլրդ 186 մլն 110,48 դրամով:
Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որը, 2017թ. առաջին եռամսյակի տվյալներով, վճարել է 4 մլրդ 112 մլն 21,12 հազար դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 13 մլն 212,72 հազար դրամով:
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 3 մլրդ 486 մլն դրամ (աճ՝ 1,168 մլրդ դրամ), «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը՝ 3 մլրդ 52 մլն դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը ՝ 2 մլրդ 573 դրամ (անկում՝ 448 մլն դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 2 մլրդ 348 մլն դրամ (աճ` 871 մլն դրամ) և «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 2 մլրդ 337 մլն դրամ (աճ՝ 482 մլն դրամ):
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55