Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ֆարաոնի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-լիբանանյան խորը արմատներ ունեցող հարաբերություններին, բիզնես կապերի զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նշելով, որ ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առկա է տնտեսական փոխգործակցության զարգացման մեծ ներուժ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել լիբանանյան բիզնեսին ոչ միյան իր, այլ նաև Եվրասիական տնտեսական միության ու իրանական շուկա մուտք գործելու տեսանկյունից: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ շուկայի առավելություններին, Իրանի հետ սահմանին Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին: Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի ու Լիբանանի համագործակցության ոլորտները կարող են լինել բազմաթիվ՝ առողջապահություն, դեղագործություն, հանքարդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ենթակառուցվածքներ և այլն: Գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու համատեքստում: Կարեն Կարապետյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույնները փոխանցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին:Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարարը ևս կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանումը և հավելել, որ տպավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ու արտաքին ներդրողների համար բարենպաստ պայմանների տրամադրման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած քայլերից: Մայքլ Ֆարաոնն ընդգծել է, որ այդ ամենը ներկայացվելու է լիբանանյան գործարար հատվածին, որը շահագրգռված է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկա մուտք գործելու հարցում: Նա տեղեկացրել է, որ հայաստանյան գործընկերների հետ արդեն իսկ քննարկվում է լիբանանյան կապիտալով Հայաստանում երկու ներդրումային ծրագրի իրականացման հարցը, որոնք ուղղված են առողջապահության ոլորտին և կենցաղային իրերի արտադրության գործարանի հիմնմանը:Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաև բիզնես մշակույթի մուտքով Հայաստան:Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաև բիզնես մշակույթի մուտքով Հայաստան:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55