ՄԱԿ-ում անհանգստացած են Մակեդոնիայում տիրող իրավիճակով, որտեղ ավելի վաղ ցուցարարները հարձակվել էին խորհրդարանի շենքի վրա ու ծեծի ենթարկել ընդդիմության առաջնորդին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը հետևում է երկրում իրավիճակին և զսպվածության ու հանգստության կոչ անում։
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին տարաձայնությունները կարգավորել դիվանագիտական ճանապարհով և սահմանադրությանը խիստ համապատասխան՝ առանց հետագա հապաղումների քաղաքական փակուղին հաղթահարելու համար»,-ասվում է Դյուժարիկի հայտարարությունում։
Իրենց հերթին ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Յոհանես Հանը դատապարտել են Մակեդոնիայի մայարքաղաք Սկոպիեում խորհրդարանի անդամների վրա հարձակումները։ «Բռնության ակտերը խորհրդարանում միանգամայն անընդունելի են, և մենք հանգստության ու զսպվածության կոչ ենք անում»,-ասվում է հայտարարությունում։
ԵՄ ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքական երկխոսությունն առաջ տանող միակ ուղին է՝ կոչ անելով բոլոր քաղաքական դերակատարներին պահպանել երկրի սահմանադրությունն ու գործել ժողովրդավարական սկզբունքների ոգով։ Նրանք հիշեցրել են, որ Մակեդոնիան հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու-երկիր, և վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ եվրոպական ճանապարհին երկրի առաջխաղացման համար անհրաժեշտ բարեփոխումների անցկացման հարցում։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55