ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և այլ զարգացող երկրներին տրվող ֆինանսական օժանդակության կրճատումը, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, կարող է պայմանավորված լինել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դերի վերանայումով:
«Բայց ամեն դեպքում կրճատումը Հայաստանի համար վատ անդրադարձ է ունենալու: Եթե ինքը որոշել էր օգնել մեր նման երկրներին և հիմա կրճատում է այդ օգնությունը, պատճառ պետք է ունենա: Օրինակ՝ պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ ԱՄՆ-ն 2018 թ.-ի բյուջեով պատրաստվում է կտրուկ կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը: Հայաստանին տրամադրվող օգնությունն, ըստ այդմ, կկրճատվի 77,3 տոկոսով, Ադրբեջանինը՝ 100 տոկոսով, իսկ Վրաստանինը՝ 41,1 տոկոսով:
Տնտեսագետն իրավիճակին նաև հետևյալ մեկնությունը տվեց․«Եթե ժամանակին նա իր ազդեցության գոտիները մեծացնելու համար օժանդակություն էր բաշխում, հիմա այդ քայլին չի դիմում: Սա կարող է նաև զուտ Թրամփի քաղաքականության արդյունքը լինել, որը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ ԱՄՆ-ի դերը համաշխարհային տնտեսության մեջ փոքրանա»:
tert.am
Հարցին, թե որքանով կազդի ԱՄՆ պետության օժանդակությունը Հայաստանում ԱՄՆ-ից ներդրումներ անել ցանկացողների որոշման վրա, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց, որ հնարավոր է՝ իրենց պետության կողմից Հայաստանին քիչ արժևորելու հանգամանքն ազդի:
«Բայց երբ նայում ենք վիճակագրությունը, թե որ երկիրն է առավել շատ ներդրումներ արել Հայաստանում, տեսնում ենք, որ ԱՄՆ-ն մեր ութերորդ գործընկերն է: Այսինքն՝ եթե մենք դիտարկում ենք, որ գուցե Ամերիկան շատ ներդրումներ է արել Հայաստանում կամ կաներ, այդպես չէ: Նա քսան տարիների ընթացքում մնացել է ութերորդ տեղում»,- նկատեց նա:
Տնտեսագետի խոսքով՝ այնքան էլ պատվաբեր չէ օժանդակություն ստանալն այլ երկրներից, և դա հաշվի առնելով՝ Հայաստանը ոչ թե պետք է ընկճվի օժանդակության թուլացումից, այլ փորձի զարգացնել, օգտվել երկրում եղած ռեսուրսներից: «Դրսի ռեսուրսները չեն, որ մեզ պետք է պահեն: Բացի այդ՝ չի կարելի օգնության հաշվին ապրել, պետք է զարգացնենք սեփական տնտեսության ուժեղ կողմերը, որպեսզի ինքներս կարողանանք մեզ օգնել: Այլ երկրից օժանդակությամբ զարգանալը երկրին պատիվ չբերող բան է․ ի՞նչ է նշանակում այլ երկրից օգնություն ստանա: Այսինքն՝ այնքան թույլ ենք, որ չենք կարողանում մեզ պահե՞լ: Այդպիսի երկրի կարգավիճակից դուրս գալու քաղաքականություն է մեզ պետք մշակել»,- ասաց նա՝ նկատելով, որ այն երկրում, որին անընդհատ այլ երկրներ են օգնում, դժվար թե ներդրումներ անել ցանկացողներ լինեն:
Վիլեն Խաչատրյանը նաև դեմ արտահայտվեց այն մոտեցումներին, ըստ որոնց, ԱՄՆ-ի ֆինասական օժանդակության կրճատմամբ, այլ երկրների ազդեցությունը Հայաստանում ավելանա․ «Չեմ կարծում, որ մեկի տիրապետությունից, մյուսի տիրապետությանն անցնելու խնդիր կա դրված: Մենք սուվերեն երկիր ենք և որևէ մեկի տիրապետության տակը չենք անցնելու, եթե որևէ մեկը որոշում է իր ազդեցությունը թուլացնել մեր մոտ»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26