«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը երեկ մերժեց խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ավելի ուշ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց. «Սա հավանաբար Հայաստանի պատմության մեջ առաջին հայցն է, երբ Սահմանադրական դատարանը հայց է քննում, որն, ըստ էության, զուրկ էր ինչպես իրավական, այնպես էլ ապացուցողական հիմքից»: Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունների՝ նախորդ բոլոր ընտրությունների վերաբերյալ ներկայացված դիմումները եղել են իրավական, ապացուցողական հիմքով, եւ քանի որ ՍԴ-ն նախկինում մերժել է այդ դիմումները, կարելի է ենթադրել՝ երկրի թիվ մեկ դատարանը պարզապես աչք է փակել նախորդ բոլոր ընտրախախտումների վրա. համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել հենց Մուկուչյանի խոսքերից: Բայց իրականում պարզ է, որ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ ներկայացված դիմումների հիմնավոր կամ անհիմն լինելը, ապացուցողական հիմքի առկայությունն ամենեւին էլ էական չէ. անկախ ընտրախախտումների վերաբերյալ մատնանշված փաստերից՝ ՍԴ-ն միշտ էլ մերժել է ընդդիմադիրների բողոքները եւ այդպես վարվեց նաեւ երեկ:
Ի վերջո, Գագիկ Հարությունյանի ղեկավարած հիմնարկի միակ առաքելութունը դա է եղել տարիներ շարունակ: Նկատենք, որ երեկ ՍԴ-ն նաեւ քաղաքական գնահատականներ է տվել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելու նախաձեռնությանը՝ անվանելով այն քաղաքական շահարկում: «Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»,- ասված է այնտեղ: Ու տպավորություն է, որ այս որոշումն իրականում գրվել է ոչ թե ՍԴ-ում, այլ Բաղրամյան 26-ում կամ Մելիք-Ադամյանում՝ ՀՀԿ գրասենյակում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55