Ամերիկացի զինվորականները ունեն մոտավոր ծրագիր, թե ինչպես են ապագայում դիմակայելու Չինաստանի ու Ռուսաստանի նման մրցակիցներին, գրում է The National Interest-ում Դանիել Գուրեն, Լեքսինգտոնյան ինստիտուտի փոխնախագահը ու Պենտագոնի նախկին աշխատակիցը։
Ոչ այնքան վաղուց ՊՆ ներկայացուցիչները բախվել էին պաշտպանական ոլորտում նոր մշակումների մեջ գումարներ ներդնելու անհրաժեշտությանը, քանի որ ԱՄՆ-ի մրցակիցները հիմա արդեն ունեն արժանի պատասխան Վաշինգտոնի ռազմական գերազանցությանը։։
Պաշտպանության մեջ ներդրումների նոր ծրագիրն անվանել են Հակազդման երրորդ ռազմավարություն։
Գուրեն բացատրել է, թե ինչու է Վաշինգտոնն այդքան սուր զգում այդ ռազմավարության կարիքը։
Այսօրվա դրությամբ Ռուսստանն ու ԱՄՆ մյուս մրցակիցները շատ գումար ու ուժ են ներդրել տարբեր գործիքների, մարտավարությունների, տեխնիկայի ու կառույցների զարգացման մեջ, որոնք ուղղված են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմատեխնիկական գերազանցությանը հակազդելուն, նշում է նա։ Բացի դրանից նրանք մշակում են արագ հարձակողական պատերազմի իրենց սեփական ռազմավարությունը։
Պաշտպանական ոլորտում իրավիճակը Վաշինգտոնը սկսել է վերանայել դեռ 2014-ին՝ հենց այն ժամանակ է Պենտագոնը հայտնել այսպես կոչված պաշտպանական ինովացիաների նախաձեռնության մասին, որն էլ հենց հիմք է դարձել Հակազդման երրորդ ռազմավարության համար։
Ըստ հոդվածագրի՝ նոր ռազմավարությունը պետք է իրենից ներկայացնի ոչ թե «տեխնոլոգիական ցանկությունների ցանկ», ինչպիսին է հիմա, այլ ավելին։
Գուրեն թվարկում է Հակազդման երրորդ ռազմավարության այն տարրերը, որոնցից ԱՄՆ-ն արդեն հիմա կարող է օգտվել։ Մասնավորապես քիչ նկատելի կործանիչ -ռմբակոծիչ Էֆ 35-ը, որը ունակ է ստեղծել «օդային պայքարի լրիվ նոր տեսակ»։
Եւս մեկ բաղադրիչ պետք է դառնան հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կատարելագործված համակարգերը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի, Չինաստանի ու մյուս ենթադրյալ հակառակորդների մոտ բալիստիկ ու թևավոր հրթիռների աճող քանակության համատեքստում։
Բացի դրանից, շարունակում է Գուրեն, ԱՄՆ-ում վերջերս հաջողությամբ փորձարկել են բազմանշանակետ համակարգ՝ դրոններ, թևավոր հրթիռներ, հրետանու լիցքեր ու ականներ որսալու հնարավորությամբ։
Գուրեն նաև նշում է վերջերս փորձարկված լազերային զենքը , կանխատեսելով ո ր առաջիկա տարիներին նավերի վրա նման հզոր սպառազինում կհայտնվի։
Եվ վերջապես նոր ռազմավարության բաղադրիչներից պետք է դառնա տանկերի ու զրահամեքենաների արդիականացումը։ Գուրեի կարծիքով, Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն կունենա հենց ռուսական ցամաքային զորքերի առաջին էշելոնը ջախջախումը։
Ամփոփելով՝ հոդվածագիրը հարց է բարձրացնում՝ արդյոք Պենտագոնի վճռականությունը կբավականացնի օգտագործել այդ զենքերը ու դրանց ձեռքբերման համար բյուջեից անհրաժեշտ միջոցներ տրամադրել։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55