Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սեզոնային ալերգիկ հիվանդությունները շատացել են: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Բժշկական գենետիկայի կենտրոն»-ի ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը, դրանք այն ալերգիաներն են, որոնք հիմնականում առաջանում են ` պայմանավորված ծաղկափոշիներով:
«Գենետիկայի կենտրոնում ներդրված ախտորոշիչ համակարգի միջոցով հստակ կարելի է տեսնել ալերգիաների տարածվածության փոփոխությունը: Լաբորատոր տվյալները ցույց տվեցին, որ Հայաստանում հիմնականում տարածված են խոտաբույսերի ծաղկափոշիներով պայմանավորված ալերգիաները: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ալերգիկ հիվանդություններով հիվանդների դիմելիությունն ավելացել է: Դա նախ կապված է այն հանգամանքի հետ, որ բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, երկրորդը` բժիշկների համար ախտորոշումն ավելի հեշտ է դարձել»,-ասաց Սևան Իրիցյանը: Նրա խոսքով, ալերգիաների մոտ 80 տոկոս դեպքում ալերգիաների զարգացման մեխանիզմը պարզ է, բավական հեշտ հայտնաբերելի: Սևան Իրիցյանն ընդգծեց, որ սփյուռքահայ Շահե Բարդակչյանի աջակցությամբ այսօր Հայաստանում կա ախտորոշման արդիական համակարգ:
«Էրեբունի» ԲԿ քիթ կոկորդ ականջաբան Արմեն Նազանյանի խոսքով, ամբողջ աշխարհում բնակչության շուրջ 25 տոկոսը տառապում է ալերգիկ ռինիտներով: Դա լուրջ հիմնահարց է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար:
«Հիմնական գանգատներ են` դժվարաշնչությունը, լորձային բնույթի արտադրությունը, քորը աչքերի, քթի շրջանում, ականջներում: Ալերգիկ ռինիտի նոպան կարող է օրվա մեջ մի քանի անգամ կրկնվել: Ալերգիան որպես այդպիսին հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, բայց մեծացնում է այլ բարդությունների զարգացման հավանականությունը, մասնավորապես, քթի և հավելյալ խոռոչների պոլիպոս ռինոսինուսիտների զարգացումը, մեծանում է բրոնխիալ ասթմայի հավանականությունը: Այդ ամենը տարիների ընթացքում բերում է հիվանդի կյանքի որակի վատացմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով պատճառներին` մասնագետները նշեցին, որ խնդիրն այդքան էլ դյուրին չէ, սակայն հաշվի է առնվում շրջակա միջավայրի անընդհատ փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, ալերգենների շատացումը: Կան ոլորտային մասնագետներ, որոնց շրջանում ալերգիաների առաջացման հավանակությունը մեծ է, մասնավորապես, քիմիական արդյունաբերությունում աշխատողների, ինչպես նաև խոհարարների, վարսահարդարների մոտ: Կա նաև ժառանգականության գործոնը:
Ալերգիկ նախանշանների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկին, հստակ ախտորոշման դեպքում համապատասխան բուժում անցնել: Խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել ալերգենի հետ շփումից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ալերգիայից մեկընդմիշտ հնարավոր է ազատվել, ապա մասնագետները նկատեցին, որ որոշ դեպքերում ոչ, սակայն կան տեսակներ, որոնց դեպքում վերջնական բուժումը հնարավոր է:
times.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26