Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախազգուշացրել է, որ եթե Փհենյանը շարունակի անտեսել միջազգային հանրության կոչերն ու զարգացնի երկրի վիճահարույց միջուկային ծրագիրը, հետևանքներն աղետային կլինեն:
Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի (ԱԽ) վերջին նիստի ժամանակ:
Ըստ պարբերականի՝ Թիլերսոնը փորձել է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ պահանջելով զսպել այդ երկրի համար դաշնակից համարվող Հյուսիսային Կորեային: Մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Վանգ Լին հակադարձել է՝ նշելով, որ հյուսիսկորեական միջուկային սպառնալիքի հարցի լուծումը Չինաստանի ձեռքերում չէ:
«Եթե այժմ գործի չանցնեք աշխարհի անվտանգությանն առնչվող կարևորագույն հարցին լուծում տալու համար, դա կունենա աղետալի հետևանքներ: Սեուլի կամ Տոկիոյի դեմ միջուկային հարձակման սպառնալիքն իրական է: Եվ այն, որ Հյուսիսային Կորեան բավականաչափ կզարգանա նաև ԱՄՆ-ին հարվածելու համար, միայն ժամանակի հարց է»,-նշել է Թիլերսոնը:
Պաշտոնյան ընդգծել է, որ այժմ Վաշինգտոնը քննարկում է Փհենյանին կանգնեցնելու համար բոլոր հնարավոր տարբերակները՝ այդ թվում նաև ռազմական: Մինչդեռ չինական կողմը նշել է, որ տվյալ հարցը չի կարող ռազմական լուծում ունենալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանն ասել էր, որ Փհենյանի հետ խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է՝ չնայած, որ ինքը կնախընտրեր այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:
«Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ կունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է: Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,- ասել էր նախագահը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»: Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Փհենյանի ու Վաշինգտոնի միջև նախապատերազմական իրավիճակի ֆոնին Չինաստանը 150.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին: Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ուժեղացնել այդ երկրի հետ սահմանային պաշտպանությունը, ավելացնել զինվորների ու անհրաժեշտ սարքավորումների, զինտեխնիկայի քանակը:
Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55