Ամմանը պնդում է 1967 թվականից Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքների ազատման անհրաժեշտությունը՝ որպես մերձավորարևելյան հակամարտության կարգավորման առաջին քայլ։ Այս մասին հայտարարել է Հորդանանի արտգործնախարար Աման աս-Սաֆադին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ընթացքում հաստատվել է արաբական երկրների ընտրությունը հօգուտ կայունության ու կարգավորման ձեռքբերման՝ Արաբական խաղաղ նախաձեռնության հիման վրա»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ կարգավորումը կունենա համապարփակ բնույթ, այն արտացոլում է արաբական բոլոր երկրների շահերը՝ կապված այն բանի հետ, որպեսզի Իսրայելը կարողանա ապրել արաբների հետ խաղաղ պայմաններում։ Սակայն դրա համար պետք է, որպեսզի սկզբում նա լքի օկուպացված հողերը։
«Եթե դա տեղի ունենա, ապա արաբական երկրները պատրաստ կլինեն տալու Իսրայելին անվտանգության երաշխիքներ»,-ասել է Հորդանանի արտգործնախարարը։
Աս-Սաֆադին հավելել է, որ պաղեստինա-իսրայելական խնդիրը հանդիսանում է Մերձավոր Արևելքում լարվածության աղբյուր, և դրա լուծումն անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնման համար։ «Մեզ այժմ անհրաժեշտ է քաղաքական նոր հորիզոններ բացել, որպեսզի, վերջապես, ձևավորվի անկախ պաղեստինյան պետություն, որը խաղաղությամբ կողք-կողքի կգոյատևի իսրայելական պետության հետ»,-ասել է նա։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55