Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջազի միջազգային օրվա առթիվ.
Հարգարժան ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ,
աշխարհի երկրների մեծ մասը ապրիլի 30-ը նշում է որպես Ջազի միջազգային օր: Երաժշտական այս ոճը իր ուրույն տեղն ունի Երևանում ու երևանցիների համար, և այն դարձել է նաև մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանն ու երկխոսությանը նպաստող ուժ:
Երաժշտարվեստի այս տեսակի մեր տաղանդավոր ներկայացուցիչների, կոմպոզիտորների ու կատարողների շնորհիվ հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում: Նաև այս փաստով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի անընդմեջ մենք Երևանում առանձնակի միջոցառումներով նշում ենք Ջազի միջազգային օրը, որոնք սիրված ու սպասված են ոչ միայն արվեստասեր երևանցիների, այլև մեր քաղաքի հյուրերի կողմից:
Շնորհավորելով ջազային երաժշտության բոլոր հեղինակներին ու կատարողներին՝ գեղեցիկ ու ինքնատիպ այս տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ներշնչանք ու նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր սիրելի մայրաքաղաքի մշակութային ջերմ մթնոլորտի:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26