Ուղիղ մեկ շաբաթ հետո մենք կիմանանք Ֆրանսիայի նոր նախագահի անունը: Ավելի շուտ, մենք այդ անունը գիտենք արդեն այսօր` Էմմանուել Մակրոն, ում համար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը դարձել է զուտ տեխնիկական միջոցառում, որի ընթացքում ամրագրվելու է ոչ միայն նրա անհատական, այլ նաև եվրոպական ժողովրդավարության և տոլերանտության, արևմտյան արժեհամակարգի հաղթանակը:
Բրեքսիթից, բայց հատկապես Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո թվում էր, որ արևմտյան հետպատերազմյան մոդելը` խարսխված լիբերալ-դեմոկրատիայի վրա, անդառնալի, մահացու պարտություն է կրել: Համենայնդեպս, ռուսական քարոզչությունը սա մատուցում էր որպես կայացած փաստ` կողմնակիցներ գտնելով նաև արևմտյան ինտելեկտուալ, փորձագիտական շրջանակներում:
Անշուշտ, ժողովրդավարությունն ունի խոցելի կողմ. հաճախ այն դառնում է արդյունավետ մեխանիզմ, որի միջոցով իշխանության են գալիս մարդիկ, կուսակցություններ, որոնք հեռու են ոչ միայն բուն ժողովրդավարությունից, այլ մարգինալ են` իրենց արժեքային կողմնորոշումներով, վարքագծով, հասարակության ու ընդդիմախոսների հետ հարաբերությունների համակարգով: Համաշխարհային պատմության ամենացայտուն օրինակը Հիտլերի կուսակցության միանգամայն լեգալ հաղթանակն է Գերմիանիայի 1933թ-ի խորհրդարանական ընտրություններում: Սակայն ժողովրդավարության արևմտյան մոդելը կենսունակ է հենց նրանով, որ արագ կարողանում է արձագանքել մարտահրավերներին, ռիսկային գործոններին: Ճգնաժամը լափում է ավտորիտար համակարգերը, իսկ կայացած ժողովրդավարություններին օժտում է ստեղծագործական, կրեատիվ ռեսուրսներով: Պատահական չէ, որ բրիտանական հանրաքվեից ու ամերկյան ընտրություններից ամիսներ անց` ֆրանսիական դեմոկրատիան կարողացավ ընդհանուր առմամբ չեզոքացնել այն երեք մարտահրավերները, որ չոքել են արևմտյան ընտրական համակարգի դռանը:
Ռուսական ցցուն հակաքարոզչությունն` ուղեկցված կիբերհարձակումներով, առկա էր և առկա է նաև Ֆրանսիայի ընտրական գործընթացում, բայց դրանց թիրախը` Մակրոնն, ընտրությունների առաջին փուլի հաղթողն է ու սպասում է Ելիսեյան պալատ իր տրիումֆալ մուտքին: Իսլամիստնրի ահաբեկչությունը, որ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ոստիկանի կյանք խլեց Փարիզի հենց սրտում, վերջին տարիների իներցիայի ուժով պետք է ամրապնդեր ազգայնականների, ծայրահեղ դեպքում` պահպանողականների թեկնածուների էլեկտորալ դիրքերը, բայց առաջին փուլում հաղթեց այն թեկնածուն, ով միգրացիոն «բաց դռների» քաղաքականության ջատագովն է: Եվ վերջապես, գոնե այս փուլում, Ֆրանսիայում կանխվեց ազգայնականների հաղթանակը: Մարին Լը Պենն ընտրությունների երկրորդ փուլում կստանա մոտ 40% քվե: Դա չափազանց բարձր ցուցանիշ է, մյուս կողմից` ֆրանսիական ուլտրաաջությունը վաղուց դուրս է եկել քաղաքական լուսանցքից ու հանրապետական կարգին մարտահրավեր է նետել դեռ տասնհինգ տարի առաջ:
Այս ֆոնին, եթե դրան հավելենք նաև արևմտյան դեմոկրատիայի «աջացման» միտումները, միգրացիոն խնդիրները, ապա տիկին Լը Պենը ոչ միայն այս ընտրարշավի հերոսը չէ, այլ նույնիսկ պարտվողներից մեկն է: Ի վերջո, «Ազգային ճակատը» Ֆրանսիայի վերջին տասը-տասնհինգ տարվա քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցն է` առնվազն այս ընտրություններում պարտված ուժերի անբաժանելի կոնտրհամակարգի տեսքով: Ֆրանսիայի, իսկ գուցե նաև Եվրոպայի նոր հերոսը Էմմանուել Մակրոնն է` տաբուներ ջարդելու, հեռանկարներ ուրվագծելու իր հաստատակամությամբ: Նա կարծրատիպ է կոտրել, երբ սրտի թելադրանքով, ի հեճուկս ծնողների կամքի ու շրջապատի պարտադրանքի, ամուսնացել է իրենից քսանչորս տարով մեծ ուսուցչուհու հետ:
Նա ֆրանսիական ավանդական քաղաքական մտքի խոչընդոտները հաղթահարել է, երբ սոցիալիստների կառավարությունում ազատական ռեֆորմներ է իրականացրել` զբաղեցնելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Նա չի վախեցել Օլանդի հետ հրապարակային հակադրությունից և ընդդիմություն դառնալու հեռանկարից` ձեռնոց նետելով ոչ թե առանձին նախագահի կամ կուսակցության, այլ բյուրոկրատացած, տասնամյակներով պահպանողականների ու սոցիալիստների դեմքով «ցեմենտված» քաղաքական համակարգին:
Եվրոպայի միասնականության, հին աշխարհամասի քաղաքական համակարգի դեմարգինալիզացիայի հրամայականները ծնեցին Մակրոնի քաղական ֆենոմենը: Նա դառնալու է Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը և արդեն հունիսին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, պետք է կարողանա վերջնականապես չեղարկել Ֆրանսիայի քաղաքական համակարգի «աջեր-ձախեր» բաժանումը` հաստատելով քաղաքական մրցակցության և կոմպրոմիսի նոր կանոններ: Բարդ խնդիր է, բայց ավելի լուծելի, քան այն, երբ ընտրություններին երբեք չմասնակցած Մակրոնը դարձավ այս կամպանիայի ֆավորիտը:
1in.am
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55