Բոլորս պետք է զգաստանանք, արյուն տալով՝ երկար ճանապարհ չունենք գնալու, այսօր այնքան քանակը չի խոսում, որքան որակն ու տեխնիկան: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին:
«Սահմանը լարված է 89թ-ից՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր քանակությամբ , չափերի զենքերով են կրակում, կարելի է ասել, որ ըտենց շաբաթ չկա, որ մի հայ զինվոր չզոհվի, կամ չհաշմանդամանա։ Սա մեր երկրի, պետության, բոլորի խնդիրն է, եթե մենք ուժեղ, միասնական չլինենք, մեր երկրի բանակը չհզորանա, կամաց, արյուն տալով, երկար ճանապարհ չունենք գնալու»,-շեշտեց Մանվել Գրիգորյանը:
Մանվել Գրիգորյանը նշեց, որ անկախ նրանից, թե հակառակորդն ինչպիսի պատասխան է ստանում, միևնույն է՝ արյուն թափելիս կողմերը չեն շահում:
«Մենք հակառակորդին մեկին տասը պատասխան ենք տալիս, բայց մեկին քսան էլ տանք, մենք ենք տուժում։ Ոչ մի պատերազմ, ոչ մի զոհ լավ բանի չի բերում՝ որբանում ա մի երեխա, մայրը տղա է կորցնում»,-նկատեց նա:
Մանվել Գրիգորյանի դիտարկմամբ՝ կան ներքին խնդիրներ, որոնց մասին խոսելիս պետք է չափը չանցնել, հատկապես, երբ խնդիրը բանակին է վերաբերում:
«Տան մեջ ոնց ա, եթե մարդ ու կին չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, իրավունք չունեն բարձրաձայնել հարևանին։ Շատ թեմաներ կան, որոնք որ իրոք վիճելի են, քննարկելի են։ Վատ բաներ էլ են կատարվում, բայց դա մեր ներքին, մեր երկրի, ընտանիքի խնդիրն է»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով ազգ-բանակ գաղափարախոսությանը և այդ տրամաբանությամբ գործողություններին՝ Մանվել Գրիգորյանը ընդգծեց, որ գաղափարը նոր չէ:
«Հիմա ավելի շատ ենք բարձրաձայնում, բայց մենք 89 թ-ից ենք արել. ազգը հելավ, կանգնավ ոտի ազգից ստեղծվեց բանակ։ Ոնցոր մոմը և մոմակալը, ուզում են ավելի կանոնակարգեն, նոր ձևաչափերի մեջ մտցեն, տեխնիկապես հզորացնեն , չհասկացողներին հասկացնեն, որ էսօրվա էս երեխան կամ զինվորը ոչ թե միայն ինչ-որ մեկինն է, այլ բոլորինս։ Որոշ բաներ կան, որ պիտի արվի, բացատրվի, թե չէ մեր ազգը ոտքի է կանգնել, անկախություն ձեռք բերել, և այդ ազգից բանակն ա ստեղծվել : Մեր երեխան առջնագծում այսօր հերթապահում ա, բայց պատերազմի ժամանակ ազգն ա պատերազմում։ Հայ ժողովուրդը կռվող զինվորին պետք է ամեն ինչով օգնի»,-ասաց ԱԺ գործող պատգամավորը:
Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե շատերը նշում են, որ ազգ-բանակ գաղափարախոսությամբ ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել, քանի դեռ բանակում կոռուպցիան արմատախիլ չի արվել, Մանվել Գրիգորյանը նշեց:
«Ով որ ընտենց բան է խոսում, ուրեմն ինքն իրան չի հավատում։ Սխալ ես էլ եմ անում, դու էլ ես անում, բայց պտի մտածես՝ ոնց անես, որ ուղղես։ Ով որ ասում է՝ չի լինում , ուրեմն ինքն իրա մեջ չի գտնում ուժ, որ շտկի, կամ աջակցի որ սխալը հասկանա, ոչ թե ասեն՝ չի լինում։ Երկաթե չէ՝ էսօր էլ չուղղվի, վաղը կուղղվի, ինչ տեսնում ենք, 25 տարի առաջ դրա մի տոկոսի մասին անգամ գաղափար չունեինք»,-եզրափակեց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26