Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ: Առանձնակի կարևորելով սոցիալական ու առողջապահական նշանակության ծրագրերի կյանքի կոչումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարին զգալի աշխատանքներ են տարվել այդ ծրագրերի մատուցումն ու հասցեականությունն ապահովելու ուղղությամբ:
«Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով, մենք իրականացրելու իրականացնում ենք սոցիալական և առողջապահական բազմաթիվ ծրագրեր:
Անցած 4 տարիների ընթացքում կազմակերպված առողջապահական ակցիաների շրջանակումանվճար հետազոտություններ և բուժում են ստացել մեր տասնյակ հազարավորհամաքաղաքացիներ: Սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր ընտանիքներ էլ եղել ենմեր մշտական հոգածության ներքո և հասցեական աջակցություն են ստացել»
Որպես առողջապահության ոլորտում կատարած ծավալուն աշխատանք, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն առանձնացրել է առողջապահական հաստատությունների ջեռուցման, ինչպես նաև նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով ապահովման ծրագրերը:
«Երևանի հոգատար շունչն ու ջերմությունը մենք փորձել ենք փոխանցել նաև մեր մյուսհամաքաղաքացիներին: Այս տարիների ընթացքում շատ անգամ եք համոզվել, որ մե՛զ համարառաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բոլոր բնակիչների արժանապատիվ կյանքիհամար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը:
Անցած 4 տարիների ընթացքում ամբողջությամբ լուծեցինք առողջապահականհաստատությունների ջեռուցման խնդիրը: Շարունակեցինք դրանց վերանորոգման ծրագրերնու բժշկական նոր և ժամանակակից սարքավորումներով համալրումները: Այսօր մերհամայնքային ծառայողները, որոնց թվում են նաև Երևանի քաղաքապետարանիենթակայության տակ գտնվող գրադարանների, թատրոնների, թանգարաններիաշխատակիցները, առողջապահական պարտադիր ապահովագրություն ունեն: Առաջիկա 5 տարիներին առողջապահական պարտադիր ապահովագրություն կունենան նաև մերմանկապարտեզների աշխատակիցները», - նշել է Տարոն Մարգարյանը:
Բակային հանդիպումների ժամանակ բնակիչներին ներկայացնելով Հանուն հոգատար Երևանի զարգացման ծրագրերը, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ զարգացման հնգամյա այդ ծրագրի կյանքի կոչում ապահովվելու է Երևանի քաղաքապետարանի սոցիալական և առողջապահական ուղղվածության բոլոր ծրագրերի շարունակականությունը:
«Կապահովվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահականկազմակերպությունների վերանորոգման և ժամանակակից բժշկական սարքավորումներովվերազինման ծրագրի շարունակականությունը:
Ամբողջությամբ կհիմնանորոգվեն համայնքային ենթակայության պոլիկլինիկաները, նպատակային քայլեր կձեռնարկվեն առողջապահական կազմակերպություններիկառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում նաև մասնավորներդրումների ներգրավմամբ»:
Առաջիկա 5 տարիներին շարունակական են լինելու նաև բազմազավակ ու սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը: Կշարունակվեն կարիքավոր ընտանիքների երեխաների ամառային հանգստի և կրթության կազմակերպման աջակցության ծրագրերը: Սոցիալապես անապահով անձանց համար կապահովվի դժվարամատչելի բժշկական անվճար հետազոտությունների կազմակերպումը:
«Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք Հանուն Երևանի մեր նախընտրական ծրագիրը, որըշարունակությունն է Ավելի լավ Երևան ծրագրի և լինելու է մեր մեծ տան, մեր սիրելի Երևանիզարգացման առաջիկա 5 տարվա ուղեցույցը:
Մեր պրոֆեսիոնալ ու բանիմաց թիմը ներկայացրել է հավակնոտ, բայցև իրատեսական ծրագիր, որը ձե՛զ հետ միասին, կարող ենք լիարժեք կյանքի կոչել: Եվ որպեսզի այն լիարժեք կյանքիկոչվի, մայիսի 14-ին՝պետք է վստահել ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛րաջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանիշարունակական զարգացումը», - նշել է Տարոն Մարգարյանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01