Գնումների համակարգի թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի հետադարձ կապը
Հայաստանի զարգացման և տնտեսական առաջընթացի ճանապարհին կան ծառացած մարտահրավերներ: Այդ խնդիրների հանգուցալուծումը պետության համար դարձել է անհրաժեշտություն: Մասնավորապես, նման խնդիրների շարքում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցին և տեսանելի քայլեր ձեռնարկել կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարի հարցում:
Պետական համակարգում կոռուպցիայի և հովանավորչության համարամենառիսկայիը պետական գնումների ոլորտն է: Գնումների համակարգում ռիսկերի նվազեցման տեսանկյունից ամենակարևորը գնումների գործընթացի տարբեր փուլերում առավելագույն չափով թափանցիկության ապահովումն է: Եվ հենց այս ուղղությամբ արդեն իսկ քայլեր են նախանշվում, որի մասին վկայում է նաև ֆիննախարարությանը տրված հանձնարարականը` գնումների գործընթացում թափանցիկությունը բարելավվելու վերաբերյալ:
Նախատեսվող գործընթացի շրջանակում յուրաքանչյուր հետաքրքրվող անձ հնարավորություն կստանա էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացի արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման ակտերը, կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը: Ավելին, գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվություններում ներկայացվելու են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, ինչը հնարավորություն կտա գմումների գործընթացի նկատմամբ իրականացնել հանրային վերահսկողություն: Արդյունքում ցանկացած շահագրգիռ կողմ` ներառյալ ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, կկարողանա մանրամասն տեղեկանալ ու վերլուծել գնումների գործընթացը:
Ամփոփելով նշենք, որ գնումների համակարգում թափանցիկության գործընթացի ներդրումը կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար կարևոր քայլ է, սակայն ոչ բավարար: Անհրաժեշտ է լուծումներ գտնել նաև այլ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:
12:45
12:33
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44