Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ իրականություն դարձած «Խոստում»ը ֆիլմն այս տարի թողարկված ամենաթանկարժեք ֆիլմերի ցանկում է:
Ֆիլմին անդրադարձել է The Wall Street Journal պարբերականը՝ նշելով, որ Հոլիվուդում այսօր հայտնի գրքի կամ հեռուստանախագծի սցենարի բացակայության պայմաններում բարդ է նման ֆիլմ արտադրել առանց բարերարի:
«Քըրքորյանը մեկն է հայկական ծագում ունեցող այն ամերիկացիներից, ով տասնամյակներ շարունակ աջակցել է ամբողջ աշխարհում հայկական բարեգործական կազմակերպություններին: Քըրքորյանի ֆինանսավորմամբ իրականություն դարձած «Խոստում»ը ֆիլմը մեծ արժեք ունի հայ համայնքի համար 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածը ցեղասպանությունների
շարքին դասակարգելու տեսանկյունից:
Ֆիլմի արտադրողները նախատեսել են ստանալ «Շինդլերի ցուցակը» կամ «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմերի նմանությամբ աշխատանք, որը կպատկերի պատմական վայրագությունները: Չնայած կինովարձույթներում ունեցած ոչ հաջող մեկնարկին, «Խոստում»ը ֆիլմը ազդեցություն կունենա համաշխարհային քաղաքականության
ողջ պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների իրազեկվածության տեսանկյունից»,-գրում է թերթը:
WSJ-ը տեղեկություններ է ներկայացրել նաև Քըրքորյան կենսագրությունից: «Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թվականին 98 տարեկան հասակում: Այդ ժամանակ դեռ «Խոստում»ը ֆիլմը ստեղծված չէր, բայց նա ամեն ինչ արել էր ֆիլմի ստեղծման համար: Նա չէր ուզում, որ ֆիլմը մարդկանց համար դաս կամ դասախոսություն լինի: Նա ցանկանում էր
ներկայացնել մարդկանց Հայոց ցեղասպանությունը»,-ասել է բժիշկ Էրիկ Էզրայանը, ով Քըրքորյանին հանդիպել էր նրա մահվանից մի քանի տարի առաջ:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44