Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է ֆրանսիական կայսր Նապոլեոնին պատկանող Մարենգո արաբական նժույգի սմբակը։ Times թերթը գրում է, որ Վաթերլոի ճակատամարտում պարտություն կրելուց 202 տարի անց հռչակավոր ձիու սմբակը գտել են Սոմերսեթում մի գյուղացու տան պահարանում։
Այդ տունը առաջ պատկանում էր մի ունեւոր ընտանիքի, որը գնել էր Մարենգո նժույգը 1815-ի հունիսին Վաթերլոի մոտ կայսերական բանակի ջախջախումից հետո։ Իսկ Նապոլեոնին դրանից հետո աքսորել էին Սուրբ Հեղինե կղզի, նրա նժույգն էլ որպես ռազմավար վաճառվել էր։ Նժույգի նոր տերն էր դարձել անգլիացի սպա Ուիլյամ Անգերսթեյնը։
Նժույգը ապրել է անգլիական ֆերմայում մինչեւ 1831-ը, հետո սատկել 38 տարեկանում։ Հիմա նժույգի կմախքը ցուցադրված է Լոնդոնի Բանակի ազգային թանգարանում, սակայն առջեւի ոտքերի սմբակները չկան։ Բանն այն է, որ նժույգի սատկելուց հետո Անգերսթեյնը այդ սմբակներից ծխախոտի համար երկու տուփ էր պատրաստել։ Այդ արծաթազօծ արտասովոր մոխրամանները միայն հանդիսավոր հյուրերի համար էին սեղանին դնում ու բոլոր ցանկացողները կարող էին կայսերական ձիու սմբակից մի պտղունց ծխախոտ վերցնել։
Հետագայում դրանցից մեկը նվիրել են Սենթ Ջեյմսի պալատի գվարդիականների բրիգադին, իսկ մյուսը մնացել է Անգերսթեյնի ընտանիքում ու երկար տարիներ այն կորած էր համարվում։ Հայտնաբերված սմբակը հիմա փոխանցվել է Պալատական հեծելազորի լոնդոնյան թանգարանին։ Դրա իսկությունը պարզել են ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15