«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը: «Ինձ գործը քննող ՀԿԳ քննիչն ասաց, որ գործը փոխանցել են ԱԱԾ, բայց թե որն է եղել պատճառը դեռ տեղյակ չեմ, ԱԱԾ-ից դեռ չեն հրավիրել ինձ»,- ասաց Խչեյանը:
Արման Ջանջուղազյանին կալանավորելուց հետո, նրա մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը չի բողոքարկվել:
Մեր տեղեկություններով, գործի վարույթը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով մեղադրյալ 21-ամյա Արման Ջանջուղազյանը երկար տարիներ ապրել է արտերկրում եւ նրա վերաբերյալ ամբողջական տվյալները ստուգելու համար մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն: Նշենք, որ Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում եւ անցած տարի է վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով, Ջանջուղազյանի ծնողները Հունաստանում են:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւը, սպանվել է ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55