ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 27-ից 29-ն աշխատանքային այցով Թեհրանում էր գտնվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների համապատասխան մարմինների միջև համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր: Զրուցակիցներն ընդգծեցին, որ այն կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:
Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորեց երկու երկրների կողմից Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի օգտագործումը, ինչի մասին նշված ՀՀ և ԻԻՀ նախագահների 2016 թ. դեկտեմբերի 21-ին Երևանում ընդունած համատեղ հայտարարությունում:
Վարդան Հարությունյանը գոհունակություն հայտնեց, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել հայկական համարանիշներով ավտոմեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրների լուծմանը և հույս հայտնեց, որ շուտով այն կկարգավորվի:
Հանդիպման ավարտից հետո Վարդան Հարությունյանն ու Մասուդ Քարբասիանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը:
Թեհրան այցի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: ՀՀ պատվիրակության անդամներն «Արարատ» մարզավանում հանդիպեցին նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26