Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հերթական անգամ մեղադրել է նախագահին, ընդդիմադիր կուսակցություններին և ՀԿ-ների ներկայացուցիչներին իր կողմից ղեկավարած սահմանադրական հանձնաժողովի դեմ «նպատակային արշավ» տանելու համար, գրում է newsgeorgia.ru կայքը:
Երկրի նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկելու վերաբերյալ իշխող կուսակցության նախաձեռնության դեմ հանդես եկող նախագահն իրականացնում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման սեփական հասարակական արշավը և պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում պետական հանձնաժողովի նախագծի դեմ:
Միևնույն ժամանակ, Կոբախիձեն կարծում է, որ Գեորգի Մարգվելաշվիլին իր արշավի շրջանակում «սխալ է տեղեկացնում բնակչությանը» և չի համապատասխանում նախագահի դերին և գործառույթին:
«Օրերս նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել կուսակցությունների ներկայացուցիչների և Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցերի վերաբերյալ փորձագետների հետ, և նրանք պայմանավորվել են գործողությունների համատեղ ծրագրի մասին: Այդ ծրագիրը ներառում է այդ թվում նաև ապակառուցողական բաղադրիչներ: Հուսով եմ՝ այդ ծրագիրը չի աշխատի: Բայց այդ համաձայնությունը բոլորովին անհամատեղելի է Վրաստանի նախագահի գործառույթի և դերի հետ»,- հայտարարել է Կոբախիձեն:
Ընդ որում՝ խորհրդարանի խոսնակը կոչ է արել Վրաստանի նախագահին «համագործակցել խորհրդարանի և սահմանադրական հանձնաժողովի հետ, խաղալ կառուցողական դեր, ինչը, Սահմանադրության համաձայն, իր գլխավոր գործառույթներից մեկն է»:
Խոսնակի այդ հայտարարությունը քննադատության է արժանացել Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից, որտեղ հայտարարել են, որ ընդհանրապես հրաժարվում են մեկնաբանել խորհրդարանի նախագահի մեղադրանքները:
«Արդեն առաջին անգամը չէ, որ խորհրդարանի նախագահի կողմից լսվում են բավականաչափ ծանր մեղադրանքներ Վրաստանի նախագահի և նախագահի աշխատակազմի հասցեին: Շատ ցավալի է, որ խորհրդարանի նախագահը կարծում է, որ սահմանադրական հարցերի քննարկումը բնակչության հետ ապակառուցողական գործողություն է: Ելնելով պետական շահերից և քաղաքական մշակույթի սկզբունքներից՝ այդ հարցերի վերաբերյալ վարչակազմի կողմից մեկնաբանություններ այլևս չեն լինի»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15