Ապրիլի կեսից Ադրբեջանի զինված ուժերի ակտիվացումը ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ դժվար է պայմանավորել ինչ-որ մեկ գործոնով: Ինչպես գյուղապետերն, այնպես էլ Պաշտպանության նախարարությունը հիշեցնում են` Ադրբեջանի սահմանային պահվածքում տրամաբանություն փնտրելը բարդ է:
«Ընդհանրապես տարբեր եղանակների հետ կապված հակառակորդն ունենում է որոշակի ակտիվացում: Ադրբեջանի դեպքում դժվար է ինչ-որ տրամաբանություն հասկանալ, կարող է կապված լինել իրենց ներքաղաքական կյանքի, գարնանացանի, բանակցային գործընթացի, թեկուզ` իրենց զորքի ներքին բարոյահոգեբանական վիճակի հետ: Մենք նման դեպքեր այս տարիներին շատ ենք ունեցել, որ այս բոլոր պատճառներով էլ ինչ-որ փոփոխություն եղել է առաջնագծում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, վերջին սրացումներից հետո հիմա Տավուշում իրավիճակը հանգիստ է.
«Կարող եմ ասել, որ անցնող գիշեր մի քանի միջդիրքային կրակոց է եղել հրաձգային զինատեսակներից: Չհաշված անցնող շաբաթվա մի քանի սրացումներն` ընդհանուր առմամբ վիճակը սահմանի այդ հատվածում համեմատաբար հանգիստ է», - ասաց նա:
Ադրբեջանի ակտիվացումը հիմնականում Նոյեմբերյանի տարածաշրջանի ուղղությամբ էր, մասնավորապես` Բաղանիս համայնքի ու Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածի:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն Aysor.am-ի հետ զրույցը սկսեց ամենակարևոր նախադասությամբ` «այս պահին ու առհասարակ վերջին օրերին գյուղի ուղղությամբ չեն կրակել»:
«Ինչ վերաբերում է Բաղանիս-Ոսկեպարի ճանապարհին` այն ոչ մի անգամ չի փակվել, գործում է: Ես այդ ճանապարհով եմ հենց նոր անցել», - ասաց Բաղանիսի գյուղապետը:
Նրա խոսքով` անցյալ շաբաթ գյուղի ուղղությամբ եղած կրակոցներից համայնքը կրել է նյութական վնաս: Վնասվել են բնակիչների տների պատուհանները, տանիքները, պատերը, բաղանիսցիներից մեկի մեքենան:
«Վնասներն, իհարկե, պետք է հատուցվեն», - ասաց Նարեկ Սահակյանը:
«Մեզ մոտ` գյուղում, ձևավորվել է հանձնաժողով, որը կատարել է տնային այցելություններ ու արձանագրել կրած վնասները: Այնուհետև լիցենզիա ունեցող համապատասխան կազմակերպության կողմից պետք է կատարվի գնահատում և ներկայացվի մարզպետարան: Նախկինում էլ ենք նման մեխանիզմով աշխատել: 2014թ.-ից հետո ինչ վնասներ կրել ենք` փոխհատուցման մեխանիզմն այդպիսին է եղել», - նշեց նա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26