Տարոն Մարգարյանը թող կարդա մեր ծրագրի աղբահանության և աղբի մշակման մասին դրույթը, թող տեսնի իրականում ինչպես պետք է կատարվի այդ գործընթացը: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Սարի թաղում քարոզարշավին հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի այն հայտարարությանը, թե ծանոթ չէ մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերին:
«Թող նա հրաժարվի այն ծրագրերից, որը մեզ առաջարկվել է: Թող կարդա, բայց արդեն իր համար ուշ է, գնացքն արդեն հեռացել է, ինքը մի քանի անգամ մերժել է աղբի մշակմանը վերաբերող այդ ծրագրերը: Իսկ մենք սիրում ենք Երևանը, և մեր սերը դուրս է խաղի կանոններից: Տարոն Մարգարյանին հրաժեշտ ենք տալիս և ցանկանում, որպեսզի նա գործի և ապրի այլևս իրավունքի գերակայության և օրենքի շրջանակներում»,- ասաց Փոստանջյանը:
Քարոզարշավի ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները նախընտրական բուկլետներ էին բաժանում, որոնց հետևի մասում մեջբերում է արված Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունից:
«Հորդորում եմ Տարոն Մարգարյանին կարդալ «1984»-ը, եթե մինչը հիմա չի կարդացել: «1984»-ը համաշխարհային համբավ ունեցող գործ է, որը բռնապետական համակարգին է վերաբերում, և քաղաքական իմաստով մեծ նշանակություն ունեցող գործերից է»,- նշեց Փոստանջյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26