Եթե իմ քաղաքական թիմը որոշի, որ պիտի մնամ գործադիր մարմնում, կմնամ գործադիրում, իսկ եթե քաղաքական թիմը որոշի, որ պետք է գնամ օրենսդիր մարմին, ուրեմն պատրաստ եմ լինել օրենսդիրում: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԿ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը մնալո՞ւ է գործադիր մարմնում, որպեսզի ԱԺ անցնի ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գրիգորյանը:
«Բազմիցս ասել եմ, որ ցանկացած մարդ, եթե զբաղվում է քաղաքականությամբ, ապա պիտի կարողանա նաև լսել իր քաղաքական որոշումները: Եթե քաղաքական թիմը որոշի, որ պիտի մնամ գործադիրում, կմնամ գործադիրում, իսկ եթե քաղաքական թիմը որոշի, որ պետք է գնամ օրենսդիր, ուրեմն պատրաստ եմ լինել օրենսդիրում»,- նշեց Արման Սահակյանը:
Վերջինս խոստովանեց, որ ինքն անձամբ կցանկանար մնալ կառավարությունում, բայց պատրաստ է ստանձնել աշխատանք նաև խորհրդարանում, եթե իր թիմը այդպես որոշի:
Հարցին, թե որքա՞ն գումար եք ծախսել քարոզարշավի վրա, ինչպե՞ս եք պատրաստվում ետ բերել գումարները, Արման Սահակյանը պատասխանեց. «Շատ մարդկանց անուններ քարոզարշավի ընթացքում, ընտրությունների ժամանակ շահարկվեցին, որ որոշակի գումարներ են ծախսվել: Մենք ծախսել ենք այնքան գումար, ինչքան հնարավորություն է տվել ՀՀԿ հիմնադրամը, այսինքն՝ դրանք եղել են բուկլետներ, ընդհանուր ծախսեր: Ինչ վերաբերում է կաշառքին, չեք գտնի մեկ մարդ, ով կարող է ապացուցել, թե ընտրակաշառքներով ենք առաջնորդվել»:
Նա նշեց, թե ընտրություններում մոտ 19 հազար ձայն է ստացել իր ընտրատեղամասից ու մնացած բոլոր ռեյտինգային թեկնածուներն իրար հետ վերցրած չեն հավաքել այնքան ձայն, որքան որ ինքը: «19 հազար վստահված անձ եմ ես ունեցել: Նրանք բոլորը, ովքեր ինձ վստահել են, բոլորն էլ իմ վստահված մարդիկ են եղել»,- նշեց նա:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26