Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը սիրիահայության վերականգնումը պատկերացնում է կարիքավոր ընտանիքներին օգնելու, քանդված տները վերակառուցելու և հայկական կառույցներն աշխուժացնելու եղանակով, ինչը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ:
Վեհափառը սիրիահայության վերականգնման իր պատկերացումները ներկայացրել է Սիրիայի հայության հոգևոր և համայնքային պատասխանատուների, ինչպես նաև անցած տարիների ընթացքում Սիրիայի հայությանն օգնություն ցուցաբերած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համագումարի ընթացքում:
Վեհափառ Հայրապետը նախ նշել է, որ եկել է ժամանակը, որ սիրիահայերին շտապ օգնություն ցուցաբերելուց անցում կատարեն վերականգնման աշխատանքներին: «Երկրի ներսում ի հայտ եկող նշանները որոշ հույսեր են ներշնչում այս իմաստով, հետևաբար վերանորոգ հավատով ու հույսով պետք է լծվենք վերականգման աշխատանքներին: Վերականգնում ասելիս ես չեմ հասկանում սոսկ քանդվածը վերակառուցել կամ վնասվածը վերաշինել. վերականգնում նշանակում է էապես արժևորել մեր ներկա կյանքը` իր դրական և բացասական կողմերով, վերակազմակերպել մեր հավաքական կյանքը և մեր համայնքային կառույցները:
Վերականգնումը պետք է ծրագրվի ու կատարվի համապարփակ մոտեցմամբ: Այլ խոսքով` տնտեսական կյանքի վերականգնում, կարիքավոր ընտանիքներին օգնություն, քանդված տների վերակառուցում և կառույցների աշխուժացում: Այս ամենը պետք է քննարկվի, ծրագրվի և կյանքի կոչվի մեկ ամբողջության մեջ` զուգահեռ կերպով և առաջնահերթության կարգով: Վերականգնումը պետք է կատարվի հանգրվանային կերպով: Առաջին հերթին, պետք է կատարվի վնասների և կարիքների ցանկագրում, ապա դրանց արժևորումը և առաջնահերթության աստիճանի ճշտումը: Առաջադրված ծրագրերի իրականացումը պետք է միշտ կատարվի հանգրվանային կերպով և նախապատվության կարգով:
Անհրաժեշտ է, որպեսզի վերականգնման նախապատրաստական աշխատանքները կատարվեն մասնագիտական, այլ ոչ թե հապճեպ մոտեցմամբ: Այս հույժ կարևոր աշխատանքին հարկ է լծել տնտեսական, շինարարական, վարչակազմակերպական մասնագիտություն ու փորձառություն ունեցող անձանց»,-ասել է Արամ Ա-ն:
Վեհափառ Հայրապետը շեշտել է այս աշխատանքի ընթացքում թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը:
«Մենք գիտենք, որ աշխատանքները պետք է կատարվեն մի երկրում, որտեղ պայմանները տարբեր են: Նաև գիտենք, որ Արևմուտքի մի շարք երկրներ սահմանափակումներ են մտցրել Սիրիային հատկացվող օժանդակությունների գծով: Սակայն, այս ամենը նկատելով հանդերձ՝ անհրաժեշտ է շատ արագ գործի լծվել` հիմնվելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Նման գործելակերպը վստահություն
կներշնչի մեր ժողովրդին»,-ասել է Արամ Ա-ն:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև առաջարկել է ժամանակացույց սահմանել` միշտ նկատի ունենալով քաղաքական պայմանները, ինչպես նաև նյութական կարողությունները: Մասնավորապես, նա առաջարկել է մինչև 2017թ. հուլիսի ավարտ կազմել թղթածրարները, օգոստոսի առաջին կեսին ծրագրերը ներկայացնել համագումարին, որին ցանկալի կլինի ապահովել Հայաստանի, թեմերի, գաղութների կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների ներկայությունը: Նա հավելել է, որ կարելի է ակնկալել, որ այդ համագումարի ընթացքում ներկայացված ծրագրերը կընդունվեն, իսկ 2017թ. հոկտեմբերին կկարողանան սկսել դրանք:
Վեհափառ Հայրապետը սիրիահայության վերականգման 4 ուղղություն է առաջարկել`փոքր և միջին բիզնեսին աջակցություն և փոխառությունների ծրագրերի մշակում, ազգային կառույցների վերակազմակերպման ու վերաշխուժացման աջակցություն, վնասված շենքերի
վերանորոգում, կարիքավոր ընտանիքներին օժանդակություն:
Նորին Սրբությունը նաև շեշտել է ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողության կարևորությունը: Այս ուղղությամբ նա անհրաժեշտ է համարել ստեղծել կենտրոնական հանձնախումբ` երեք համայնքների հոգևոր պետերի, կուսակցությունների և բարեգործական կազմակերպություններից ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև նշանակել շինարարական, տնտեսական և այլ անհրաժեշտ հանձնախմբեր, որոնք պետք է գործեն կենտրոնական հանձնախմբի հսկողության ներքո:
Աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու և ծրագրերը ներկայացրած կողմերի միջև հետևողական կապ հաստատելու համար Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարել Հալեպում գրասենյակի ձևավորումը, որի աշխատանքի բնույթն ու ուղիները պետք է որոշվեն կենտրոնական հանձնախմբի կողմից:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26