Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով կալանավորված ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ձերբակալումից մինչև մեղադրանքի առաջադրումն ու կալանավորումը նրա պաշտպանությունն իրականացրած փաստաբան Ռոմիկ Չիբուխչյանը:
«Ձերբակալությունից հետո մինչև մեղադրանքն առաջադրելն ու կալանավորելը նա չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ինչ վերաբերում է նրան կալանավորելու որոշմանը, ապա նման ապացույց չկար, որի հիման վրա պետք էր բավարարել քննիչի միջնորդությունն ու կալանավորել»,-ասաց Չիբուխչյանը՝ հավելելով, որ Մարինե Պապյանը գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնադրում:
Նշենք, որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:
Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ. Գյոնջյանի, Գ. Չիլինգարյանի և Գ. Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26