Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական թիմը հանդիպում ունեցավ Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանը նախ դավթաշենցիներին հակիրճ ներկայացրեց վերջին 4 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից արված աշխատանքները` մայրաքաղաքն ավելի բարեկարգ դարձնելու ուղղությամբ, այնուհետև անդրադարձավ առաջիկա 5 տարիների ծրագրերին:
«Երևանը զարգացող քաղաք է, և մենք ոչ մի զարգացած քաղաքի չպետք է զիջենք, այլ օր օրի պետք է զարգացնենք մեր քաղաքը: Մենք ներկայանում ենք «Հանուն Երևանի» հնգամյա զարգացման ծրագրով: Մենք ունենք գերակա խնդիրներ: Անցած տարիների ընթացքում լսելով ձեր բարձրացրած հարցերը` կազմել ենք մեր նախըն տրական ծրագիրը: Եվ վստահ եմ, որ մեր փորձառու թիմով կարող ենք այն իրականություն դարձնել»,- ասաց Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն անդրադարձավ իր ընդդիմախոսների պնդումներին, թե անցած տարիների ընթացքում Երևանում որևէ աշխատանքի չի արվել: «Սակայն մենք պետք է նայենք Երևանը 4 տարի առաջ և այսօր: Ակնհայտ է, որ անցած տարիների ընթացքում քաղաքի զարգացմանը միտված լուրջ աշխատանքներ են արվել, որոնք շարունակական են: Սա չի նշանակում, որ այլևս անելիքներ չկան: Բազմաթիվ խնդիրներ մնացել են` տրանսպորտ, կանաչ տարածքների ավելացում, բազմաբնակարան շենքերի կառավարում և այլն»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով Երևանի ողջ բնակչությանը հուզող հասարակական տրանսպորտի խնդրին` Մարգարյանն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել, խորհրդակցել են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրել են միջազգային փորձը և գտել են ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհը, որը հստակ արտացոլել են իրենց նախընտրական ծրագրում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26