ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ (ՍԱՊԾ) Նվարդ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքացիների այն մտահոգությանը, թե սպանդանոցային ծագման մսի պարտադիր լինելու դեպքում ինչպես են վարվելու ծիսակատարությունների, մասնավորապես, մատաղ անելու դեպքում: Նա հայտնեց, որ Սպանդանոցային ծագման մսի պարտադիր նորմի կիրառմանը զուգահեռ որոշակի բացառություն կա հենց օրենսդրորեն նախատեսված, ըստ որի՝ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը չի վերաբերի անձնական օգտագործման մսի և ծիսակատարությունների համար օգտագործվող մսին։
Նա նշեց, որ նորմի կիրառումը մայիսի մեկից է սահմանված և բողոքներ այդ առումով չկան:
«Մայիսի մեկից սպանդանոցային մսի ծագումը պարտադիր է ոչ ամբողջ շուկայի համար և կառավարության որոշմամբ այն փուլ-փուլ է իրականացվում: Մայիսի մեկից այն պարտադիր է միայն պետական գնումների գործընթացի համար, այսինքն՝ պետական բոլոր գնումները պետք է կատարվեն բացառապես սպանդանոցային ծագման մսից»,-ասաց նա:
Նվարդ Առաքելյանն ասաց, որ հաջորդ փուլերում նախատեսված է ներառել թե՛ իրացման ցանցերը, թե՛ հանրային սննդի ոլորտները: «Արդեն իսկ մեր հանդիպումների և քննարկումների արդյունքում ունենք տեղեկատվություն, որ կան սննդի շղթայի տնտեսվարողներ, իրացման կետեր, որոնք առաջ են ընկել և փորձում են արդեն իրենց վաճառքի կետերում սպանդանոցային միս գնել»,-ասաց նա և նշեց, որ տնտեսվարողների մոտ սպանդանոցային մորթին անցնելու պահանջարկ կա, քանի որ դա վստահելիություն է և մսի որակի երաշխիք է սպառողների համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26