Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ Դին Քեյնի ու Մոնթել Ուիլյամսի նախաձեռնությամբ նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին նոր փաստավավերագրական ֆիլմ՝ «Ժխտման ճարտարապետները» անվանումով:
Հայտնի է, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերին՝ սահմանափակ թվով կինոթատրոններում:
Հետաքրքրական է, որ ֆիլմում նկարահանվել են մի շարք կարևոր դեմքեր՝ սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի տեղեկությունների արտահոսքն «ապահովող» լրագրող Սիբել Էդմոնդսը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ցեղասպանագետ Գրեգորի Սթանտոնը, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց ժառանգները:
Ֆիլմում հանդես եկող մասնագետները նախազգուշացնում են, որ քանի դեռ ոչ միայն Հայոց, այլև մնացած բոլոր ցեղասպանությունների պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվել ու չեն առերեսվել պատմական ճշմարտությանը, մարդկային սպանդերը կշարունակվեն նաև ապագայում:
Այժմ ֆիլմի ստեղծողները փորձում են 40.000 դոլար հավաքել kickstarter.com կայքում, որպեսզի այդ գումարով ֆիլմի գովազդային արշավն իրականացվի ու հնարավորինս շատ մարդ իմանա կինոնկարի մասին:
Հավելենք, որ ապրիլի 30-ին հրապարակվել է ֆիլմի թրեյլերը:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26