«Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակը բացառիկ է, քանի որ հղիությունը եղել է բնական ճանապարհով. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ով կեսարյան հատումով ընդունել էր երեխաների ծնունդը:
«Ես առաջին անգամ էի ընդունում նման ծնունդ, մտածում էի՝ ո՞նց պետք է հանեմ, փոքր են, առաջինը սկսվեց աղջկանից, հետո երկրորդը՝ էլի աղջիկ էր, երրորդը լույս աշխարհ եկավ տղան, հետո երկուսն էլի աղջիկները»,-պատմեց բժիշկը և նշեց, որ մեծ հաղթանակ էր, որ 28 շաբաթականում կարողացան նման քաշով ծնվել:
Բժիշկն ասաց, որ համաշխարհային պրակտիկայում չի հանդիպում, որ նման հղիությունը հասնի մինչև 28 շաբաթական: Ըստ նրա՝ հնգյակն աննախադեպ է, և կարծես առաջին անգամ է հանդիպում Հայաստանում:
«Ես իմ աշխատանքային գործունեության 40 տարիների ընթացքում նման դեպք չեմ հանդիպել: Եռյակներ եղել են, մեկ անգամ հանդիպել ենք նաև քառյակի, բայց հնգյակը մեզ համար առաջինն է»,-ասաց բժիշկը: Նա նշեց, որ իր համար անչափ հուզիչ էր առաջին անգամ ընդունել հնգյակի ծնունդ:
Ըստ նրա՝ գերազանց չի կարելի նման ծննդաբերության դեպքում գնահատել, բայց գերազանց էր այնքանով, որ բոլոր երեխաները կենդանի են ծնվել, թեև թույլ ճիչերով, բայց նրանց առողջական վիճակը կայուն է, բժիշկների հսկողության տակ են գտնվում:
«Մայրիկի առողջական վիճակն էլ է կայուն, բարձր տրամադրություն ունեն թե՛ հայրիկը, թե՛ մայրիկը: Մենք դեռ պետք է շատ ջանք գործադրենք, որպեսզի երեխաների կյանքին վտանգ չսպառնա»,-ասաց նա և նշեց, որ նորածին հնգյակից տղան ամենախոշորն է իր քաշով: Նրանցից 4-ը ծնվել են 800- 900 գրամ քաշով, իսկ աղջիկներից մեկը 620 գրամ:
Անդրանիկ Պողոսյանը նշեց, որ նորածինները դեռ 12 ամիս կմնան հիվանդանոցում, մինչև նրանց քաշը հասնի 2 կգ-ի: Բժիշկը նշեց, որ հինգ նորածինները հիվանդանոցի հետ կապված զուտ տեխնիկական պատճառներով գտնվում են տարբեր ծննդատներում և երբ մեկ շաբաթից վիճակները կայուն լինի, կբերեն մայրիկի մոտ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26