Փաստաբան Սիմոն Բաբայանը դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով հարուցել քրեական գործ մամուլում հրապարակված «Փաստաբան Աթանեսյանին $50,000 են առաջարկել «թեման փակելու համար» վերտառմամբ հոդվածի և փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառման հիմքով՝ նշելով, որ Տիգրան Աթանեսյանը կատարում է շորթում՝ փորձելով այդ եղանակով կատարել հափշտակություն 50 000 ԱՄՆ դոլարի չափով:
Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում ծեծկռտուք էր տեղի ունեցել փաստաբանների միջև։ Կողմերը միմյանց մեղադրում են միջադեպ հրահրելու մեջ։
Փաստաբան Սիմոն Բաբայանի դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Ժամանակ» օրաթերթի 2017 թ. մայիսի 2-ի համարի 6-րդ էջում հրապարակվել է հոդված՝ «Փաստաբան Աթանեսյանին $50,000 են առաջարկել «թեման փակելու համար»» վերտառությամբ:
Հոդվածում Տիգրան Աթանեսյանն օրաթերթի հետ իր զրույցում, մասնավորապես, հայտնում է, որ իրեն՝ Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել նախօրեին իրենց վրա կատարված հարձակման գործը «փակելու» և պատմությունը մոռանալու համար: Մասնավորապես, ինչպես նշում է Տիգրան Աթանեսյանը. «Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկները և գաղափարները տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են»:
Հատկանշական է, որ դեռևս 28.04.2017թ. ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Աթանեսյանը կատարել է նույնաբովանդակ գրառում՝ նշելով. «50 հազար դոլար առաջարկ)))))) մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք։»: Տիգրան Աթանեսյանի կողմից եղել են նույնաբովանդակ նաև այլ հրապարակային հայտարարություններ:
Նշված դեպքի առնչությամբ, ինչպես հայտնի է, 28.04.2017թ. հարուցվել են քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, քրեական գործի շրջանակներում ես, ի թիվս այլոց, ճանաչվել եմ տուժող:
Քրեական գործի քննության ընթացքում Տիգրան Աթանեսյանի կողմից հրապարակային կարգով ներկայացված այս տեղեկությունները առհասարակ չեն համապատասխանում իրականությանը: Տիգրանը փորձում է մանիպուլացիայի ենթարկել քննությունը, շեղել քննությանը այլ ուղղությամբ և նման մեթոդներով հասնել իր համար ցանկալի «արդյունքի»:
Նշված հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի վերջինս սրանով ըստ էության կատարել է սուտ մատնություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 333 հոդվածով, քանի որ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել՝ ակնարկելով, որ 50000 ԱՄՆ դոլար գումար են առաջարկել, որպես ապօրինի վարձատրություն ցուցմունք չտալու կամ սուտ ցուցմունք տալու համար: Այսինքն Տ.Աթանեսյանը հանցագործության մասին կատարել է մատնություն: Նշված հրապարակումը պակաս հանրավտանգ չէ ի համեմատ, եթե Տիգրանը նման բովանդակության գրություն ուղարկեր իրավապահ մարմինների: Նույնիսկ ներկա արարքը, ավելի հանրավտանգ է քանի, որ իրավապահ մարմիններից բացի հասու է հասարակության լայն շերտերին իսկ Տիգրանը իր նեղ անձնական շահերով պայմանավորված փորձում է մանիպուլյացիայի ենթարկել թե իրավապահ մարմիններին թե հասարակությանը: Ի դեպ, պատահական չէ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ԶԼՄ-ով հանցագործության մասին հրապարակումը, նախատեսված է որպես քրեական գործ հարուցելու ինքնուրույն առիթ:
Բացի այդ լիովին տրամաբանական է այն պնդումը, որ Տիգրան Աթանեսյանը ինձանից կամ մեզանից նշված հրապարակմամբ անուղղակիորեն պահանջում են այդ չափի գումար իր բանսարկությունները դադարեցնելու համար: Այսինքն՝ Տիգրանը կատարում է շորթում, փորձելով այդ եղանակով կատարել հափշտակություն 50000 ԱՄՆ դոլարի չափով:
Ելնելով վերոգրյալից, և հաշվի առնելով, որ նշված հանգամանքների վերաբերյալ առնվազն պետք է կատարվի քննություն խնդրում եմ հարուցել քրեկան գործ ՀՀ քր. օրի 333 և 182-րդ հոդվածների հատկանիշներով:
Առդիր՝
1. «Ժամանակ» օրաթերթի 2017 թ. մայիսի 2-ի համարի 6-րդ էջում բերված նյութի քաղվածքը.
2. Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջի քաղվածքը»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26