Չորս տարի առաջ մենք հանդես եկանք «Ավելի լավ Երևան» կարգախոսով, և այս 4 տարիների ընթացքում հանդես եկանք մեծածավալ աշխատանքներով. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսպես ասաց Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
«Այն, ինչ մենք նախատեսել էինք, կարելի է ասել՝ամբողջությամբ կատարել ենք: Բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան: Դեռ բազում խնդիրներ մնացել են»,- ասաց նա՝ նշելով, որ բազում խնդիրների մասին տեղեկացել են նաև 4 տարիների ընթացքում քաղաքացիների հետ շփվելու արդյունքում:
«Բազում խնդիրներ բարձրացրել են մեր բնակիչները, բազում խորհուրդներ են մեր քաղաքացիները տվել, և մենք մեր նախընտրական ծրագրում, Երևան քաղաքի հաջորդ 5 տարվա զարգացման ծրագրում ներառել ենք այդ ամենը»,-ասաց նա:
Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենց ընդդիմախոսները մոռացել են, թե չորս տարի առաջ Երևանն ինչպիսին էր և հիմա ինչպիսին է:
Նա խոսեց քաղաքային տրանսպորտի խնդրի մասին, նշեց, որ առաջիկա տարիների ընթացքում իրենք պատրաստվում են բարելավել այն:
«Դա չի նշանակում միայն մեքենաների փոխելով կամ մյուս, մյուս... Էլեկտրոնային վճարումներ, սոցիալական տարբեր խմբերի համար լրացուցիչ բեռ չենք առաջացնելու, նոր ցանց... և մեր ընդդիմադիրների խոսքով՝ «գծատեր» հասկացությունը վերացնելու ենք»,- ասաց նա:
Երևանի ներկայիս քաղաքապետը խոսեց նաև բազմաբնակարանային շենքերի կառավարման խնդրի՝ համատիրություններից եղած դժգոհության մասին:
«Մենք այս տարիների ընթացքում օրենսդրական բարեփոխումներ ենք իրականացնելու բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում՝ վերելակներ, տանիքներ, նկուղներ, շքամուտքեր և այլն»,- ասաց նա:
Տարոն Մարգարյանը նշեց նաև, որ Երևանը մեծ պոտենցիալ ունի զբոսաշրջիկությունը զարգացնելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26