Մայիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին` ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է կրթության ոլորտում բարեգործության իրականացումը և ընդգծել է աշխարհում իրականացվող բարեփոխումներում կադրերի որոշիչ դերը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ևս հնարավորություն է ունեցել այս ծրագրի շրջանակներում ուսանել Ֆլեթչերի դպրոցում:
Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների ընթացիկ օրակարգը և ՀՀ կառավարության մոտեցումները երկրի զարգացման ընդհանուր տեսլականի վերաբերյալ:
Խոսելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ դրանց դիմագրավելու լավագույն տարբերակը երիտասարդ կադրերի լայն և ռազմավարական մտածելակերպի ձևավորումն է, որն էլ գլոբալ աշխարհում մրցունակության գրավականն է:
Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է կամրջել տարբեր երկրների կրթական հաստատություններում ուսանող կադրերին` պատրաստակամություն հայտնելով օտարերկրյա ուսանողներին պրակտիկ դասընթացների հնարավորություն ընձեռել ՀՀ ֆինանսների նախարարությունում: Միևնույն ժամանակ նախարար Արամյանը կարևորել է, որ «Թավիթյան» հիմնադրամի կողմից կազմակերպվող կրթական ծրագիրը շարունակական կլինի:
«Թավիթյան» հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի կողմից: «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչեր դպրոցի միջև առկա համագործակցության շրջանակներում հայ երիտասարդները տարիներ ի վեր «Թավիթյան» հիմնադրամի միջոցներով ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում արդի բարձր չափանիշներին համապատասխան կրթություն են ստանում: Հիշյալ ծրագրի շրջանակներում կրթություն ստանալուց հետո հարյուրավոր շրջանավարտներ Հայաստան վերադառնալուց հետո՝ ստացած գիտելիքներն ու ունակություններն օգտագործում են ի նպաստ հայրենիքի։
«Թավիթյան» հիմնադրամը միաժամանակ ֆինանսավորում է Ֆլեթչեր դպրոցի դեկանների, ականավոր դասախոսների այցերը Հայաստան, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան հայ ժողովրդին և առկա աշխարհաքաղաքական իրողություններին։
Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է, երկար տարիներ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ, այդ թվում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, ինչպես նաև ԱՄՆ ռազմավարական և տակտիկական գիտահետազոտական կենտրոնի առաջին հրամանատարի, ռազմածովային ուժերի քարտուղարի օգնականի և պաշտպանության նախարարի ռազմական հարցերով գլխավոր օգնականի պաշտոնները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26