ARM | RUS |

Երևանի տրանսպորտի և աղբահանության խնդիրների ինչ լուծում են առաջարկում քաղաքապետի 3 թեկնածուները և որքանով են դրանք իրատեսական. Արամ Նավասարդյան

03.05.17 | 21:47

Տրանսպորտի և աղբահանության մասով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերից ավելի առարկայական և իրատեսական է Հանրապետական կուսակցության ծրագիրը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը՝ առանձին-առանձին անդրադառնալով «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանի» և Հանրապետական կուսակցությունների նախընտրական ծրագրերին:

Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջին համարի տակ հանդես եկող «Ելք» դաշինքը տրանսպորտի մասով առաջարկում է ձևավորել ավտոբուսային միջանցք՝ պողոտաների երթևեկելի գծերից մեկը պիկ ժամերին բացառապես ավտոբուսներին և տրոլեյբուսներին հատկացնելու համար, ներդնել «Խելացի» լուսացույցներ, որոնք երթևեկությունը կկարգավորեն ըստ ծանրաբեռնվածության: Դաշինքն իր ծրագրում նաև ներդրել է հեծանվով երթևեկողների համար խրախուսման միջոցներ, և անհրաժեշտ է համարում հեծանվային միջանցք ձևավորելը:

«Ելքը» նաև վստահեցնում է, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մինչև 2022 թ. պետք է գործարկի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան: Դաշինքի ծրագրում ասվում է՝ Երևանի մետրոպոլիտենի կառուցումը դարձնել անընդհատ պրոցես՝ հնարավոր առավելագույն ծավալներով:

««Ելքն» ասում է, որ էլեկտրոտրանսպորտը, մասնավորապես, մետրոն պետք է զարգանա: Գաղափարը շատ լավն է, բայց, ցավոք, ոչ իրատեսական, որովհետև դա կապված է շատ մեծ ֆինանսական ներդրումների հետ: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում դա իրագործելը հնարավոր կլինի»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Ըստ նրա՝ ավելի լավ է մետրոյի նոր կայարաններ կառուցելու փոխարեն բարեփոխել վերգետնյա տրանսպորտային ցանցը, որն ավելի էժան և արագ լուծում է:

«Երկիր Ծիրանին» իր ծրագրում կարևորել է հասարակական տրանսպորտի վերակազմակերպումը` ճանապարհային կառուցվածքներ, երթուղիների տրամադրում, արտոնյալ կանաչ լույսի տրամադրում: Կուսակցությունն առաջարկում է մայրաքաղաքում սահմանափակել ավտոմեքենաների տեղաշարժը, ավելացնել կանգառների թիվը, ինչպես նաև կարմիր գծանշումներին, ավտոկայանատեղիներին և ճանապարհատրանսպորտային խախտումներին վերահսկողության համալիր լուծումներ տալ:

«Երկիր Ծիրանի»-ի ծրագրում նշված է. «Տրամվայի շահագործումը Երևանում կրկին դարձել է արդիական: Երևանի զարգացման և տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումն առաջնահերթություն է: Հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի և անձնական ավտոմեքենայի այլընտրանք: Հանրային տրանսպորտում գործում է վճարման այնպիսի համակարգ, երբ վճարը վարորդն ինքն է ստանում առանց տոմսի, երբ ուղևորների` նախատեսվածից ավելի շատ փոխադրվում է կատարվում, և գործում է վարորդների 12-16-ժամյա աշխատանքային օր` 6-7-օրյա աշխատանքային գրաֆիկով: Առաջնահերթ խնդիր է վերոնշյալ երևույթներից ձերբազատվելը»:

Նավասարդյանի խոսքով՝ տրանսպորտի հարցում «Երկիր Ծիրանիի» մոտեցումները սկզբունքային չեն. «Ուղղակի հայտարարվում է, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումներ են առաջարկվում: Դա ցանկալի, բայց ոչ բավարար պայման է»,- նշում է նա: Արամ Նավասարդյանի համոզմամբ՝ ԵԾ-ի մոտ չկա քայլ առ քայլ մոտեցում Երևանում տրանսպորտի խնդրի լուծման հետ կապված:

Հանրապետական կուսակցությունը նույնպես օրակարգային է համարում Երևան քաղաքի հանրային տրանսպորտի անբավարար վիճակը և մատուցվող ծառայության ցածր որակը։ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի տրանսպորտի բաժնում ասված է, որ անհրաժեշտ է մշակել և կիրառել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր և արդյունավետ երթուղային ցանց՝ ապահովել հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ կազմավորելով նոր օպերատոր, ձեռք բերել ժամանակակից պահանջները բավարարող մեծ և միջին տեղատարողությամբ նոր ավտոբուսներ, ներդնել էլեկտրոնային և միասնական տոմսային նորագույն համակարգ:

Հանրապետականը նաև առաջարկում է մշակել և ներդնել երթևեկության կանոնակարգմանը և փողոցային տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանն ուղղված երթևեկության կառավարման միասնական ծրագիր, ինչպես նաև ապահովել մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման և զարգացման ծրագրերի շարունակականությունը։

«Գործող քաղաքային իշխանության մոտեցումն ավելի առարկայական է, որովհետև իրենք հայտարարել են, որ արդեն կա իրավական միջազգային խորհրդատու, որը նախագծելու և առաջարկելու է առավել էֆեկտիվ տրանսպորտային ցանց: Այդտեղ շատ մանրամասն ներկայացվելու է, թե ինչ տրանսպորտային միջոցներ պետք է գործարկվեն, միասնական տոմսի ինչ համակարգ ներդրվի: Այս առումով ՀՀԿ-ն կառուցվածքային լուծում է առաջարկում»,- նկատեց Նավասարդյանը:

Աղբահանության մասով «Ելքի» ծրագրում միայն նշված է՝ կառուցել նոր՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխան աղբավայր՝ ստեղծելով նաև աղբի վերամշակման արտադրություն:

Ի տարբերություն «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանին» այս ոլորտի խնդիրներին բավականին ծավալուն է անդրադարձել: Կուսակցության համար աղբավայրերի աղբի վերամշակման և տեսակավորման քաղաքականության ներդրման պահանջն առաջնային է, քանի որ Երևանում ու այլ վայրերում աղբն այրվում է, և մթնոլորտ են նետվում մահացու չափաբաժնով թունավոր նյութեր:

Ըստ «Երկիր Ծիրանիի»՝ աղբի և թափոնների կուտակման քաղաքականության կառավարման համար պետք է ներառել հետևյալ հիմնական բաղադրիչները՝ թափոնների գոյացման կանխում, թափոնների օգտագործումը երկրորդ անգամ, եթե թափոնների օգտագործումը հնարավոր չէ երկրորդ անգամ, ապա անհրաժեշտ է կիրառել ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն): Վերը նշված գործողությունների անհնարինության պարագայում` թափոնները կարող են կոնսերվացվել հատուկ աղբավայր-գերեզմանոցում:

ՀՀԿ-ն էլ նախատեսում է Երևան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան: Հանրապետական կուսակցության ծրագրով՝ պետք է մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը և կառուցել արտանետվող գազերի հավաքման և այրման կայան։

Արամ Նավասարդյանը նշում է, որ աղբի վերամշակումը իսկապես լուրջ խնդիր է մայրաքաղաքի համար: Ե՛վ Զարուհի Փոստանջյանի, և՛ Տարոն Մարգարյանի թիմերն առաջարկում են աղբի վերամշակման գործարան կառուցել. «Բայց ցանկությունների տիրույթում հայտարարությունները մի բան են, իրականությունը լրիվ այլ: Եթե չեմ սխալվում, Երևանի քաղաքապետարանում հիմա այս հարցով բանակցությունները շարունակվում են, որպեսզի ներդրող ներգրավեն, ով կֆինանսավորի գործարանի կառուցումը»,- ասաց Նավասարդյանը:

tert.am


Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով

Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ...

16:23

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Ալեն Սիմոնյան

16:06

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4 անգամ

Երևանի Կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը մինչև 4...

15:48

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական...

15:23

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

15:09

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի վնաս

Շիրակի մարզում գողացել են գյուղացու աքլորներն ու հավերը․ պատճառվել է 20․000 դրամի...

14:33

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական հանդիպումները

Շարունակվում են երեխաների բժշկական օգնությանը վերաբերող մասնագիտական...

14:04

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր մեր առջև դեռ չի դրվել. ՀՀ ԱԳ...

13:33

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ Սրբազանի կոչը

Բոլոր ԵՍ-երը մի կողմ թողնելով լծվել միա՛յն և միա՛յն մեր պետության ազատագրության գործին. Բագրատ...

13:09

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

Արման Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի

12:44

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26