Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Անահիտ Պողոսյանից.
Որդիս՝ Գագիկ Վարդանի Միքայելյանը, ծնվել է 15.11.1984 թ. Երևանում, ամուսնացած է, խնամքին ունի երկու անձ (կինը և երկու տարեկան դուստրը), նախկինում չի դատապարտվել, աշխատում էր Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, 2016 թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ձերբակալման հենց սկզբից խախտվել են որդուս բոլոր իրավունքները:
Նրան համոզել են, որ հրաժարվի պաշտպան ունենալու իր իրավունքից՝ նշելով, որ «պաշտպանն ավելորդ գլխացավանք է, ոչինչ չի փոխելու, ավելի լավ է՝ գրես, որ քարեր ես նետել ոստիկանների ուղղությամբ, և 72 ժամ կմնաս ՁՊՎ-ում ու կգնաս տուն»: Որդիս, մտածելով, որ ոստիկանն իրեն չի խաբում, հրաժարվել է պաշտպան ունենալու իր իրավունքից և գրել. «Այո՛, ես քարեր եմ նետել»:
2016 թ. հուլիսի 27-ին դատարանն ապօրինաբար Գագիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառում կալանավորումը, և նրան տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ: Սկսվում է մի շինծու դատավարություն, որի ժամանակ նորից հայտնվում է ոստիկանի նման մի «բարի» մարդ և խորհուրդ է տալիս, որ Գագիկն արագացված դատաքննություն անի. դատարանը մեղմ կվերաբերվի նրան, կազատի դատարանի դահլիճից կամ կվճռի, որ ազատազրկումը պայմանականորեն չկիրառվի, քանի որ նա տան միակ կերակրողն է և չունի քրեական անցյալ, հատկապես երբ քար նետելը քրեորեն պատժելի հանցանք չէ, և նրա նետած քարից ոչ ոք չի տուժել և չէր կարող տուժել: Սակայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկին ազատազրկեց երեք տարի ժամկետով:
Դատարանն այդ վճիռը կայացրել է՝ առանց հաշվի առնելով մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ: Նախ՝ այն, որ քար նետելը հանցագործություն չէ, Գագիկի գործողություններում բացակայում է հանցակազմը, Գագիկ Միքայելյանն ունի ընտանիք, և իր խնամակալության տակ են գտնվում կինը և երկու տարեկան դուստրը: Նախկինում աշխատել է ԳԱԱ պատմության ինստիտուտում, որի տնօրեն Ա. Մելքոնյանի կողմից դատարան էր ներկայացվել դրական բնութագիր: Գագիկն ապրիլյան քառօրյա պատերազմին, թողնելով իր ընտանիքը բախտի քմահաճույքին, կամավոր մեկնել է Արցախ։ Դատարանը հաշվի չառավ նաև կամավորական ջոկատի հրամանատարի կողմից տրված դրական բնութագիրը, ինչպես նաև դպրոցի տնօրենի կոլեկտիվի և Խաչիկ գյուղի գյուղապետի դրական բնութագիրը:
Ուզում եմ ավելացնել, որ որդիս ունի երիկամների լուրջ խնդիր, և նրա՝ ազատազրկման մեջ մնալը միայն բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա:
Մի քանի անգամ Ձեզ և տարբեր կառույցների դիմել ենք այս խնդրով, բայց ամեն անգամ բացասական պատասխան ենք ստացել:
Հույս ունենք, որ գոնե այս նամակը Դուք կկարդաք և կմիջնորդեք, որ Գագիկ Միքայելյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը մեղմ վերաբերվի, և նա իրեն տրված պատիժը պայմանականորեն կրի ազատության մեջ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26