Սևանը միջազգային բրենդ դարձնելու խոշոր նախագծին զուգահեռ «Սևան ազգային պարկը» պատրաստվում է հանգստի շրջանի՝ մեծացնելով լողափերի տարածքները, աղբահավաքություն կազմակերպելով և հանգստի գոտու արտաքին տեսքի գրավչությունն ապահովելով. այս մասին Tert.am-ին ասաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը:
«Հանգստի շրջանին քիչ ժամանակ է մնացել և որպեսզի ցնցումներ չլինեն, ընտրել ենք հստակ քաղաքականություն: Ազգային պարկի կողմից մեր միջոցներով ստեղծվել է ճարտարապետների և դիզայներների խումբ, որոնք զբաղվում են այս հանգստի գոտու արտաքին տեսքի գրավչության բարձրացմամբ: Մշակվում են դիզայներական նախագծեր, որոնք հնարավորություն կտան գոյություն ունեցող վիճակն արագ բերել բարվոք վիճակի, մինչև կիրականցվի այն խոշոր ծրագրերը, որոնք նախատեսում ենք»,-ասաց նա:
Վահե Գուլանյանի խոսքով՝ դրա համար հատուկ աղբահանության սանիտարական համակարգ է տեղադրվել: «Աղբահավաքությունն ամբողջությամբ վերահսկելի է մեր կողմից, նաև մենք ենք համակարգում աղբահեռացման իրականացումը և չենք թողնում հանգստի գոտու վարձակալների վրա, որովհետև փորձը ցույց է տվել, երբ իրենց վրա է պատշաճ չի կազմակերպվում»,-ասաց նա:
Իսկ մինչ այդ նշեց, որ սկսել են աղբահանության աշխատանք, որը սկսել էին դեռևս մինչև վարչապետի հանձնարարականը: «Բայց հանձնարարականն օգնեց մեզ այն առումով, որ սթափեցրեց բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, ես ասեմ, որ այս մասով լինում է, որ չենք հայտնաբերում ով է լցրել աղբը, մեր կողմից նաև խոշոր տուգանքներ են սահմանվել, մինչև 1 մլն դրամ: Հիմա, եթե թերակղզում լինեք, կտեսնեք, որ ԱԻՆ միավորումները՝ Սևանի ջրափրկարարական ջոկատը, ոստիկանության աշխատակիցները ոստիկանական հագուստով սանիտարական աշխատանքներին են մասնակցում, կտեսնեք նաև մեր աշխատակիցներին, նաև թե ինչ մեծ խանդավառություն կա ժողովրդի մեջ՝ այս աշխատանքները կատարելիս»,-ասաց նա:
Վահե Գուլանյանը շարունակեց, որ բացի այդ ՊՈԱԿ-ի կողմից ապամոտաժվում և հանվում է բոլոր այն տեղադրված տգեղ շինությունները՝ կրպակներ, բուտիկներ, տնակներ: «Այդ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, մաքսիմալ ապահովելով գեղատեսիլ պատշաճ տեսքը»,-ասաց նա:
Ըստ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ թերակղզու մասում հուշանվերների տաղավարները ևս կհեռացվեն, փոխարենը կտեղադրվեն բավականին բարվոք տեսք ունեցող, գեղեցիկ, բայց ժամանակավոր բուտիկներ, որոնք այս հանգստի շրջանում ընթացում կաշխատեն: «Այսպիսով՝ ազգաբնակչությանը սոցիալական վնաս չենք պատճառի, քանի որ շատերի ապրուստի միջոցն է դա, որպեսզի հասարակության կողմից ունենաք աջակցություն»,-ասաց նա:
Վահե Գուլանյանը նշեց, որ թերակղզու գերբեռնված հատվածներ կան, և առաջին հատվածում շատ տգեղ ժամանակավոր կառույցներով նաև բետոնային շենքեր են կառուցված, դրանք ամբողջությամբ ապամոնտաժվում են: «Այդ հատվածում ունենալու ենք բավական երկար լողափ, հենց թերակղզու կենտրոնական մասից մինչև Սևան ազգային պարկի հանրային լողափը, մոտավոր 1 կմ երկարություն և 12 մետր լայնք կունենա, սա ևս 2000 զբոսաշրջիկ կարող են ներգրավվել այս հատվածում, որը կբարձրացնի նաև տնտեսվարող սուբյեկտների եկամուտը»,-ասաց նա:
Ըստ նրա՝ ավտոմայրուղում հարակից տգեղ տնակները, որոնք պատշաճ չեն ներկայացված, կամ կբարեկարգվեն, իսկ եթե հնարավոր չէ բարեկարգել, կհեռացվեն: «Բայց այս պարագայում ևս աշխատում ենք հասարակության հետ, որպեսզի մաքսիմալ վնաս չկրեն»,-ասաց նա:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26