Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է մեծ թափով: Եվ եթե իշխող Հանրապետական կուսակցությունը նույն ռիթմով փորձում է երեւանցիներին ներկայացնել իր նախընտրական ծրագիրը, ապա ընտրություններին մասնակցող մյուս երկու ուժերի` «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանի» կուսակցության լիդերների նյարդերն արդեն տեղի են տալիս: Մինչդեռ փոխադարձ վիրավորանքների դաշտ ՀՀԿ-ում չեն պատրաստվում տեղափոխվել: Այդուհանդերձ, «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԸ նշեց, որ ընտրարշավը դրական է ընթանում:
– Կարծում եմ` Հանրապետականի շանսերը մեծ են, եւ հավատացեք` ժողովուրդը ոգեւորված է: Ըստ իս, այս քարոզարշավը լավ կվերջանա` հօգուտ իհարկե ՀՀԿ-ի: Համենայնդեպս, ես այդպիսի հույս ունեմ:
– Պարոն Երզնկյան, Ձեր մրցակիցները` «Ելք» դաշինքից եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունից, այս օրերին էլ ավելի շատ զբաղված են իշխանություններին քննադատելով, քան սեփական ծրագրերն ընտրողներին ներկայացնելով: Որքանո՞վ է ընդունելի ընտրապայքարի այս տարբերակը:
– Առհասարակ, ինքս` որպես պրոֆեսիոնալ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Պատկերացնո՞ւմ եք, եթե վաղն ինձ ասեն` դու պետք է գնաս եւ վիրաբույժ աշխատես, քեզ ամսական մի միլիոն դոլար ենք տալիս, Ձեր կարծիքով` կգնա՞մ: Իհարկե չեմ գնա, որովհետեւ դա իմ գործը չէ: Այնպես որ, Երեւանի հետ խաղ անել չի՛ կարելի: Այո՛, մեր քաղաքում թերություններ կան, եւ եթե ինչ-որ մի բան նախկինում չեն հասցրել անել, հիմա կանեն: Իսկ հիմա պատկերացրեք` եթե գան նոր մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն այդ ոլորտի հետ: Իրենց ոլորտներում, միգուցե, նրանք շատ ուժեղ են, բայց հիմա մեր ժողովուրդն իրավունք չունի գնալ փորձարկումների:
– Թե՛ ընդդիմության, թե՛ երեւանցիների հիմնական քննադատությունը վերաբերում է տրանսպորտի եւ աղբահանության խնդիրներին...
– Մենք էլ ենք խոսում այդ մասին, ես էլ եմ չէ՞ ժողովրդի մի մասնիկը:
– Իսկ առավել գլոբալ խնդիրներ Երեւանում, ըստ Ձեզ, չկա՞ն:
– Շատ գլոբալ խնդիր է տրանսպորտի եւ աղբահանության հարցը: Հարկավոր է աղբամշակման գործարան հիմնել, որը մեր ծրագրերում կա: Դա որ լինի, մեր քաղաքը կփրկվի Սովետաշենի աղբից, ու ամեն ինչ նորմալ կլինի: Կարեւոր է նաեւ տրանսպորտի հարցը, որովհետեւ մեքենաները շատացել են, իսկ երթուղայինները գիտեք, թե ինչպես են աշխատում: Այս ամենը հարկավոր է կանոնակարգել, որի վերաբերյալ հանրապետականները լուրջ ծրագիր են ներկայացրել: Մնացածների ծրագրերը չեմ կարդացել, բայց ՀՀԿ-ի ներկայացրած ծրագիրն ինձ բավարարում է: Եվ եթե հինգ տարվա մեջ կարողանանք այդ ծրագրի գոնե 70 տոկոսն իրագործել, ապա կունենանք ավելի լավ Երեւան:
– Ձեզ համար Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն մրցապայքարի հարթակ է:
– Եթե համարեի, որ այն գոնե մի տոկոսով քաղաքական հարթակ է, չէի մասնակցի ընտրություններին, որովհետեւ քաղաքականությունից հեռու մարդ եմ: Ընդգրկվել եմ Հանրապետականի ցուցակում, որպեսզի ընտրվեմ ավագանի միայն նրա համար, որովհետեւ Երեւանն ինձ համար ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Ով Երեւանը սարքի, նա էլ ինձ համար ամենալավն է:
– Ի դեպ, թեպետ մեր երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող մշակութային գործիչների պակաս չկա, բայց ո՛չ «Ելք» դաշինքի, ո՛չ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակներում չկան անվանի մշակութային գործիչներ: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:
– Ես էլ եմ զարմանում, թե ինչու չկան: Թող մյուս գործիչներն էլ ինչ-որ մեկի հետ լինեն, բայց լինեն ավագանու կազմում, որպեսզի կարողանան ինչ-որ մի բան անել: Երեւի, իրենց չեն առաջարկել: Դե պետք է առաջարկեն, որ մարդիկ գնան, հո իրենք չէին գնալու եւ իրենց առաջարկեին:
iravunk.com
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26