Հայաստանի համար կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին պայմանագիր ստորագրել: Այս մասին այսօր հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների տրամադրման պարզեցման» համաձայնագրի երրորդ մոնիթորինգի արդյունքները:
Վերջինս հիշեցրեց, որ Վրաստանը ազատականացրեց ԵՄ հետ վիզային ռեժիմը, ինչը որևէ կերպ չհանգեցրեց նրան, որ վրացիները մեկնեն ԵՄ տարածք ու չվերադառնան:
«Ես խոսել եմ Վրաստանի դեսպանի հետ, ով ինձ ասաց, որ իրենք ուշադիր հետևում են, թե ինչքան մարդ դուրս եկավ Վրաստանից վիզաների ազատականացումից հետո, ինչքան մարդ վերադարձավ։ Նա ասաց, որ 100 տոկոսով մարդիկ վերադարձել են: Այսինքն՝ եթե կարգավորում ես քո հարաբերությունները ԵՄ հետ, թույլ ես տալիս ազատ երթևեկել, անցանկալի միգրացիոն պրոցեսները գրեթե զրոյանում են: Սրա վառ օրինակը Վրաստանն է»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա՝ վիզաների ազատականացումը Հայաստանի և Վրաստանի նման երկրներում որևէ վտանգ չէ ԵՄ համար:
Ստեփան Գրիգորյանը շեշտեց, որ ովքեր թուլացնում են Եվրամիության հետ համագործակցությունը, այդ պետություններում վատանում է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում:
Վիզաների ազատականացման պայմանագրի ստորագրմամբ, ըստ Գրիգորյանի, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի քիչ թվով տեղեկանքներ ներկայացնել, վիզան ավելի էժան կարժենա, որոշ դեպքերում՝ անվճար, ու դրանք դեսպանությունների կողմից պետք է քննվեն մինչև 10 օրում:
Սա, իհարկե, նրա խոսքով, չի վերաբերում այն առանձին խմբերին, ովքեր ունեն արտոնություններ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26