Պետական եկամուտների կոմիտեում սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին: Ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած սահմանային անցակետի շնորհիվ նախատեսվում է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի և ապրանքաշրջանառության համար, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը Հայաստանի հյուսիսային սահմանակետերի` Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի արդիականացման ծրագրերի շարունակությունն է»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը` հավելելով, որ վերափոխված շենքային պայմանները ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու հնարավորություն կստեղծեն` խթանելով բեռնափոխադրումների արագ սպասարկումը։
«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրն իրականացնում է Միավորած ազգերի կազմակերպությունը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ: Անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ծրագրի տնտեսական և տեխնիկական հիմնավորումների վերաբերյալ էր։
«Ծրագրի նպատակն է ունենալ միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ, որը կնպաստի առևտրի և բիզնես միջավայրի բարելավմանն` այդ թվում ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին»,- ընդգծել է ծրագրի ղեկավար Արսեն Ավետիսյանը:
Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը: Երկու երկրների սահմանակետերի համատեղ օգտագործման շրջանակում նախատեսվում է իրականացնել տեղեկատվության առցանց փոխանակում:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55