Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան վերաբացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և մայրաքաղաքի տարբեր բուժհաստատությունների ղեկավարներ: Հիմնանորոգված ծննդատան հանդիսավոր վերաբացման պատիվը տրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանին:
1958 թվականից գործող ծննդատունը, որը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ բուժհաստատությունն է, երբևէ չէր հիմնանորոգվել ու վերջին տարիներին հայտնվել էր անմխիթար վիճակում:
Ծննդատան հանդիսավոր վերաբացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետը շրջել է բուժհաստատության հարկաբաժիններում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով ծննդատանը ստեղծված պայմաններին, զրուցել է բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով իրականացված աշխատանքները` տնօրենը նշել է, որ ծննդատունն արդեն ապահովված է ժամանակակից բուժսարքավորումներով ու նոր գույքով, իսկ հիմնանորոգման ծրագրի շրջանակում էլ հնարավորություն է ընձեռվել ընդլայնել ծննդատանը մատուցվող բժշկական ծառայությունների ծավալն ու ստեղծել լրացուցիչ կաբինետներ:
Կարեն Կուտոյանը նաև վստահեցրել է, որ հիմնանորոգման արդյունքում ծննդատունը դարձել է մայրաքաղաքի ժամանակակից ու մրցունակ բժշկական կենտրոններից մեկը: Շնորհավորելով ծննդատան բուժանձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ մայրաքաղաքի բուժհաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական:
«Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ծննդատանը՝ ինչպես հիմնանորոգման, այնպես էլ ամբողջությամբ նոր սարքավորումներով համալրման ու գույքի թարմացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները շարունակելու են մնալ մեր հատուկ ուշադրության կենտրոնում: Մենք հստակ քայլեր ենք ձեռնարկելու համայնքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաների հիմնանորոգման, ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման, նոր գույքով ապահովելու, ինչպես նաև մեր բուժաշխատողների վերապատրաստման ուղղությամբ: Եվ համոզված եմ, մի քանի տարվա ընթացքում մենք այլևս չվերանորոգված պոլիկլինիկաներ չենք ունենա Երևանում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ծրագիրը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության և հետևողականության համար, ծննդատան աշխատակիցներն էլ վստահեցրել են, որ տասնամյակներ սպասված ծրագրի իրականացման արդյունքում ծննդատանն արդեն ապահովված աշխատանքային և մասնագիտական լիարժեք պայմաններում, ներդնելով նաև մասնագիտական իրենց հմտությունները, քաղաքացիներին կմատուցեն պատշաճ և որակյալ ծառայություն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26