Բենզինը թանկացել է հարկային դրույքաչափերի փոփոխության հետեւանքով: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում նշեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից՝ անդրադառնալով վերջին օրերին բենզինի գնի 10 դրամով թանկացման փաստին:
Նշենք, որ վերջին օրերին հանրապետության բենզալցակայաններում բենզինի գնի աճ է նկատվում: Ռեգուլյար տեսակի բենզինը, որը սպառման ծավալներով ամենամեծն է, թանկացել է 1 լիտրի հաշվով 10 դրամով: Նախկին 370 դրամի փոխարեն այն վաճառվում է 380-ով:
Բենզինի գնի փոփոխության հետ կապված NEWS.am-ի հարցին ի պատասխան ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը պարզաբանեց. «Հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող ընկերությունների բենզալցակայաններում կատարված դիտանցման տվյալներով 2016 թվականի մայիսի 23-ից բենզինի իրացման մանրածախ գինը 10 դրամով բարձրացել է: Տեղեկացնեմ, որ բենզինի մանրածախ գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Մասնավորապես «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, եթե նախկինում բենզինի ներմուծման դեպքում 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմեր նվազագույնը 112 000 ՀՀ դրամ, ապա օրենսդրական նոր փոփոխությունից հետո, 2016 թվականի մայիս 1-ից ներմուծված բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմի նվազագույնը 120 000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով, որ ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը հանդիսանում են անուղղակի հարկատեսակներ, ուստի այդ հարկատեսակների դրույքաչափերի փոփոխությունները ուղղակիորեն անդրադառնում են ապրանքների վերջնական գների վրա»:
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
09:32
09:14
09:01
15:33
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34