 
            «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակից, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը բացառում է, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներն ստորագրած լինեին առանց դրա մասին գիտենալու: Նույնը՝ նաև դատարկ բլանկների վրա ստորագրելու մասով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարդան Վարդանյանը։
Հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ պատգամավորության թեկնածուներն ստորագրած լինեին դատարկ թղթերի վրա, Վարդան Վարդանյանը նույնպես բացասական պատասխան տվեց՝ ասելով՝ ոչ:  «Չգիտեմ՝ ինչ են ասում, բայց  բացառում եմ, որ առանց իմանալու ինչ-որ բան  ստորագրեին»։
ԲՀԿ փոխնախագահն այլ մեկնաբանություններ չուներ և հորդորեց սրանով ավարտել հարցազրույցը։
Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ այդ դիմումները ներկայացրել են առանց իրենց հետ համաձայնեցնելու, ինչի արդյունքում նրանցից 8-ն ստացավ մանդատ:
Նշենք, որ օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանը տեղի ունեցածն իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր որակել։ «Դիմումի բովանդակությունը չի համապատասխանում այն գործառույթին, որն այսօր արվել է: Այսինքն` այդ դիմումով այսօր ինքնաբացարկ չես կարող հայտնել: Դա գործում էր մինչև ընտրության օրը: Ընտրությունից հետո դու այլ կարգավիճակ ես ստանում, արդեն պատգամավոր ես և թեկնածուի հրաժարվելը դառնում է անիմաստ»,-շեշտեց նա:
«Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանն էլ վստահեցրել էր, որ ինքնաբացարկի դիմում չի գրել՝ ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ ընտրություններից հետո: 
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42