Ուրախությամբ ազդարարում ենք, որ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակն ավարտեց ևս մեկ ծրագիր։ Այսօր Խարբերդի մանկատանը տեղի ունեցավ «Հիպոթերապիա» ծրագրի համար նախատեսված հատուկ կառքի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը մեծ ուրախություն էր հատկապես մանկատան երեխաների համար։
Խոսելով հիպոթերապիայի մասին՝ Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը ֆիզիկական շփումից բացի կարևորեց նաև հոգեբանական և սոցիալական ազդեցությունը խմբակային հիպոթերապիայի ժամանակ։
Արդեն մեկ շաբաթ է՝ Շվեյցարիայից ու Հոլանդիայից ժամանած հիպոթերապիայի մասնագետներն իրենց հմտություններն ու գիտելիքներն են փոխանցում մանկատան մասնագետներին։ «Ուրախ ենք տեսնել, թե ինչպիսի դրական փոփոխություններ են տեղի ունեցել այս մեկ շաբաթվա ընթացքում։ Հիպոթերապիայի մեջ կարևոր է երեխայի ու ձիու միջև կապը, հետևաբար աշխատում ենք հավասարակշության ու ներդաշնակության վրա, - նշեց Քիրսթեն Ուրսեմը՝ հավելելով: - Կառքն, իսկապես, հիանալի նվեր է մանկատան երեխաների համար, քանի որ այժմ նրանք միասին կկարողանան վայելել հիպոթերապիայի դասընթացները։ Սա մեզ հնարավորություն կտա կենտրոնացնելու մեր ուժերը երեխայի էմոցիոնալ և սոցիալական զարգացման վրա»։
Հիպոթերապիան ֆիզիկական, պրոֆեսիոնալ կամ խոսքի և լեզվի թերապիայի տեսակ է, որն օգտագործում է ձիու շարժումները։ Հիպոթերապիա - հունարեն` «հիպո»՝ ձի, բառացիորեն նշանակում է «բուժում ձիու օգնությամբ»։
Ներկայում Խարբերդի մանկատանն ապրում է գրեթե 150 երեխա, որոնք ունեն բազմաթիվ ֆիզիկական և մտավոր խնդիրներ՝ ուղեղային կաթված, աուտիզմ և դաունի համախտանիշ։ Մանկատունը ունի 5 ձի, որոնք հատուկ վարժեցված են հիպոթերապիայի դասընթացի համար, որոնց ժամանակ երեխաները անմիջականորեն շփվում են կենդանու հետ։ Կառքի շնորհիվ դասընթացները կանցկացվեն ոչ թե անհատական այլ խմբակային սկզբունքով, ինչը կխթանի երեխաների առողջ հաղորդակցությանը հենց թերապիայի ժամանակ` ստեղծելով ավելի ընկերական մթնոլորտ։
***
«Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում էտեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպեսնաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը*
***
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Մարգարիտա Առաքելյանին՝ +374 93 52 10 16 կամ գրել [email protected] էլ-հասցեին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26