Մայիսի 4-ին Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում անցկացվեց «Երկրաշարժի դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը: Վարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները, ինչպես նաև՝ 98 հիմնական դպրոցի ԱՌՆ և ԱԻ խորհրդի, արձագանքող ուժերի փոխգործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:
Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, Երևանի շտապ բուժօգնության, ոստիկանության, հայկական կարմիր խաչի, «Երևանգազ» ԳԳՄ-ի, «ՀԷՑ»-ի, «Երևան Ջուր» ընկերության վթարային խմբերի և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ստեղծված իրավիճակի համաձայն՝ մայիսի 4-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ կայանները Գառնիի խզվածքում՝ 18 կմ խորության վրա, գրանցել են 5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Դրա ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ, տևողությունը՝ 10 վայրկյան: Աղետի հետևանքով վնասվել են դպրոցի հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները և կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ: Ուսումնավարժության ընթացքում գործի է դրվում 98 դպրոցի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը:
Ուսումնավարժության պլանի համաձայն՝ դպրոցի տարհանման և պատսպարման կազմակերպման խումբն ուղեկցում է տարհանվողներին ԱՌՆ և ԱԻ պլանով նախատեսված դպրոցի հետնամասում գտնվող անվտանգ վայր, ինչպես նաև՝ իրականացնում է հասարակական կարգի պահպանում: Տարհանման հավաքատեղիում ուսուցիչները ստուգում են աշակերտների և դպրոցի աշխատակիցների թվաքանակը և այդ մասին զեկուցում ԱՌՆ և ԱԻ խորհրդի ղեկավարին, որն էլ իր հերթին զեկուցում է ուսումնավարժության ղեկավարին: Մինչև փրկարար ուժերի ժամանումը դպրոցի ԱՌՆ և ԱԻ խմբերն իրականացնում են շենքի վթարային անջատում, առաջին բուժօգնություն, ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ:
Այս գործողությունների ընթացքում գործնականում ստուգվում և կատարելագործվում են դպրոցի աշակերտների և անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները: Իսկ փրկարարական ուժերի և արձագանքող այլ կառույցների ներգրավումը հնարավորություն է տալիս բարձրացնել շահագրգիռ բոլոր կողմերի միջև համագործակցության արդյունավետությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց միջոցառման ընթացքը՝ ընդգծելով ուսումնավարժության կազմակերպվածության բարձր մակարդակը.
- Շատ գովելի էր հատկապես դպրոցի տնօրինության և անձնակազմի պատշաճ պատրաստվածությունը: Պարբերաբար անցկացվող ուսումնավարժություններից հետո բոլոր կրթօջախներում և հաստատություններում արդյունքները նկատելի և շոշափելի են: Շատ կարևոր է, որ մեր մատաղ սերունդը դպրոցներում պատրաստ լինի դիմագրավել ցանկացած աղետի: Դա մեզ համար գերակա հարց է: Նշեմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: Բազում օրինակներ ունենք, երբ կազմակերպություններն իրենք են դիմում մեզ իրենց տարածքում ուսումնավարժություն անցկացնելու խնդրանքով: Մենք պատրաստ ենք բոլորի հետ հավասարապես աշխատել, - եզրափակեց Ն. Նազարյանը:
Թիվ 98 հիմնական դպրոցի տնօրեն Մ. Ավագյանը, շնորհակալություն հայտնելով արտակարգ իրավիճակների նախարարության և ներգրավված մյուս կառույցների աշխատակիցներին, կարևորեց նման ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը և նկատեց, որ 98 դպրոցի անձնակազմը և աշակերտները տարին 2 անգամ կատարում են նման աշխատանքներ՝ մասնավորապես տարհանման վարժություններ:
- Քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվության գոտում, շատ կարևոր է, որ երեխաները պատրաստ լինեն երկրաշարժի դեպքում պահպանել համապատասխան վարքականոնները: Կարծում եմ՝ ուսումանավարժությունը կարելի է ստացված համարել: Շնորհակալություն ենք հայտնում ԱԻ նախարարության բոլոր աշխատակիցներին նման կարևոր միջոցառում կազմակերպելու համար, - ասաց Մ. Ավագյանը:
Մայիսի 10-ին քաղպաշտպանական թեմայով ուսումնավարժություն կանցկացվի Երևանի պետական համալսարանում՝ որի ընթացքում կստուգվեն և կկատարելագործվեն ուսանողների գիտելիքներն ու հմտությունները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26