«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ:
Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց եւ զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց բացահայտումներ են իրականացրել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաև «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Ինչպես պարզեցինք՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել։
ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաև «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»։ Ասել է, թե վերջիններս ՀՀ ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին ասել են, որ կեղծի պաշտոնական փաստաթղթերը, կեղծ ստորագրություններ դնի մատակարարված ապրանքի դիմաց՝ այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03