Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Հունաստանին 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներին արտահանձնելու պահանջը բազմիցս մերժելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի գերագույն դատարանը մերժել է ևս 3 թուրք զինվորականի արտահանձնումը Թուրքիային: Ավելի վաղ Հունաստանի դատարանը մերժել էր ևս 11 թուրք զինվորականի արտահանձնման պահանջը:
Դատախազն իր խոսքում նշել է, որ նման որոշման պատճառ է հանդիսացել Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցության համար մեղադրվող զինվորականների` դաժան վերաբերմունքի արժանանալու վտանգը:
Թուրքիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատության է ենթարկել հարևան Հունաստանին և հայտարարել, որ վերջիններս աջակցում են ապստամբներին:
«Այդ ամենը կազդի մեր հարաբերությունների վրա», - զգուշացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Նշենք, որ Հունաստանում դատարանի առաջ կանգնած զինվորականներն իրենց բնորոշել էին որպես «բանակի ներսում իսլամիստական ցանկացած դրսևորման դեմ դուրս եկող արժանապատիվ քեմալականներ»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15