Մայիսի 4-ին Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները:
Ինչպես տեղեկացնում են Հանրային խորհրդից, ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով: Խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին և ներկայացնելով դրա բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները՝ Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ լինելով սպայական կարգավիճակում:
Ծրագրի կարևոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Իսկ մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:
Ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը, որի դեպքում նորակոչիկները իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, նախարարը նշել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում:
Նախարարը համոզված է, որ գումարի երեք նպատակային կիրառումն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում, քանի որ ապագան Հայաստանում կառուցելու հնարավորություն է տալիս:
Վիգեն Սարգսյանը նաև հայտնել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ «Ես եմ»-ը օրենսդրական փոփոխություն է ենթադրում` հավելելով, որ առհասարակ, ոլորտի օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Հանրային խորհրդի անդամներն ընդհանուր առմամբ դրական են արտահայտվել երկու նախագծերի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով որոշակի հարցադրումներ, մտահոգություններ ու առաջարկներ:
Մասնավորապես ՀԽ անդամները հետաքրքրվել են, թե արդյոք ծրագրերը քննարկվե՞լ են բուհերում, ուսանողների ու երիտասարդության շրջանում և արդյոք սոցիոլոգիական հարցումներ անցկացվե՞լ են պարզելու թիրախային խմբի վերաբերմունքն ու տրամադրվածությունը ծրագրերի նկատմամբ: Նախարարը հայտնել է, որ որոշակի քննարկումներ ու հետազոտություններ անցկացվել են, սակայն դրանք շարունակական են լինելու, և առհասարակ ծրագրերի նպատակահարմարությունը դառնալու է հանրային լայն քննարկման առարկա: Հանրային խորհուրդը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք զինծառայության նկատմամբ ոչ թե նյութական շահագրգռվածություն կառաջացնեն, այլև խնդիրը կդիտարկեն բարոյահոգեբանական հարթության մեջ՝ ապագա զինծառայողի մեջ սերմանելով հայրենասիրություն, ազգային մտածողություն ու բարձր պատասխանատվություն: Հանրային խորհուրդը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրերում պարտադիր բաղադրիչը բացակայում է, և գործելու է կամավորության սկզբունքը:
Նախարարն էլ հավելել է, որ այս ծրագրերով զինվորական ծառայության մեջ ներդրվում է այլընտրանքային համակարգ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի զինվորական ծառայությունն ու պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացումը: Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկումների ընթացքում հաշվի առնել Հանրային խորհրդում հնչած մտահոգություններն ու ներկայացված առաջարկները:
Խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են նաև սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման խնդիրները: Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի խնդիրների մանրամասն ուսումնասիրությամբ, լուծման եղանակների ու համապատասխան ծրագրերի իրականացման աշխատանքներով: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով Պաշտպանության նախարարին ծրագրերն անձամբ Հանրային խորհրդին ներկայացնելու պատրաստակամության համար, նշել է, որ հայկական բանակի պատմությունը մտնում է մի նոր փուլ՝ սկսելով կամավորական ջոկատների ստեղծումից, դառնալով կանոնավոր, մարտունակ բանակ, իսկ այժմ արդեն ձևավորելով ժամանակակից զինված ուժեր՝ սերտորեն կապված ժողովրդի հետ և հասարակության պահանջներին համահունչ:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55