ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Ալավերդի քաղաքի բնակիչ Ալբերտ Հ.-ի և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գագիկ Կ.-ի հաղորդումների հիման վրա:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Այսպես, Ալբերտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներն ատրճանակի սպառնալիքով` առանց պատճառը հայտնելու, իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն` պահանջելով տեղեկություններ հայտնել ընկերոջ` Գագիկ Կ.-ի կողմից գողություն կատարելու վերաբերյալ:
Վերջինս, իր հերթին, Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ երբ ոստիկանություն բերման ենթարկված ընկերոջ` Ալբերտ Հ.-ի մասին տեղեկություններ ստանալու նպատակով գնացել է Ստեփանավանի բաժին, այնտեղ, նրան ազատ արձակելու հարցի հետ կապված, վիճաբանել է նույն բաժնի ոստիկանների հետ: Ըստ Գագիկ Կ.-ի` վիճաբանության ընթացքում ոստիկաններից մեկն ատրճանակով սպանության սպառնալիք է տվել, վերջիններս բռնություն են գործադրել իր նկատմամբ` մարմնական վնասվածքներ պատճառելով:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26