Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտալուտ փակման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ իր ափսոսանքն է հայտնում եւ նշում, որ ԵԱՀԿ-ն պետք է գտնի նոր տարբերակներ Հարավային Կովկասում իր գործունեության համար:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Միացյալ Նահանգները ափսոսանք է հայտնում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի աջակցություն է հյուրընկալող երկրներին, որն օգնում է ամրապնդել հավատարմությունը ԵԱՀԿ սկզբունքներին եւ ստանձնած պարտավորություններին: Այն ապահովում է հակամարտությունների կարգավորումն ու նպաստում կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությանը:
Մենք գնահատում ենք Գերմանիայի եւ Ավստրիայի նախագահությունների ջանքերը՝ ուղղված Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը փակուղուց հանելուն: Մենք ցավում ենք, որ Ադրբեջանը հրաժարվեց համաձայնել երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը, եթե Գրասենյակը չդադարեցնի ականազերծմանն առնչվող մարդասիրական գործունեությանը: Որպես փոխզիջում, Հայաստանը համաձայնեց, որ Գրասենյակը դադարեցնի այդ գործունեությունը: Չնայած ամիսներ շարունակ ԵԱՀԿ նախագահության գործադրած ջանքերին՝ այն չկարողացավ բոլոր կողմերին բավարարող լուծում գտնել գրասենյակի աշխատանքը երկարաձգելու համար:
Մենք գնահատում ենք Հայաստանի կառավարության համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Երեւանյան գրասենյակը կարեւոր դեր է ունեցել Հայաստանում՝ երկրին օգնելով իրագործել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները բոլոր 3 ուղղություններով՝ աջակցություն համայնքային ոստիկանության գործունեությանը,
Աջակցություն հարկային եւ կարգավորիչ բարեփոխումներին եւ աջակցություն իրավապաշտպաններին, կանանց հավասարությանը եւ մամուլի ազատությանը:
Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ: Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ նոր տարբերակներ գտնել Հայաստանում եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար:
Եվ վերջում, Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն է հայտնում դեսպան Արգո Ավակովին ու նրա աշխատակազմին հրաշալի աշխատանք կատարելու ու նվիրումի համար, հատկապես վերջին ամիսներին, երբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ապագան անորոշ էր: մենք նրանց հաջողություն ենք մաղթում իրենց հետագա նախաձեռնություններում»:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44