«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանն իր 2-րդ փորձն է արել՝ ցույց տալով, թե մրցույթի ժամանակ մոտավորապես ինչպիսին է լինելու ներկայացվելիք շոուն:
Արծվիկ Հարությունյանի ելույթի տեսագրությունը տեղադրվել է «Եվրատեսիլ-2017»-ի լուսաբանմամբ զբաղվող wiwiblogs.com կայքի յութուբյան էջում:
Դատելով տեսանյութից՝ հայ մասնակցի ելույթն ուղեկցվում է պարզ, բայց դինամիկ պարով՝ երգչուհու և 2 պարողի մասնակցությամբ: Նրանց ելույթի ամենատպավորիչ պահերից մեկն այն է, երբ նրանք 3-ով կրկնօրինակում են հնդկական պարի շարժումները:
Մայիսի 2-ին կայացել է Հարությունյանի առաջին փորձը, որի վերաբերյալ իր անդրադարձում wiwwiblogs.com-ը գրել էր. «LED լուսավորումը, հնարամիտ տեխնիկական լուծումներն ու ծուխն առավել ամբողջական են դարձրել հայուհու համարը:
«Մինչ համարը մոտենում է ավարտին, ծուխը ցրվում է, ու գործի է դրվում պիրոտեխնիկան: Արծվիկն արծվի պես լայն բացում է թևերն ու համակարգչային գրաֆիկայի միջամտության շնորհիվ թվում որպես վեր հառնող ահռելի թռչուն: Սա իսկական արվեստ է»,- գրել էր wiwibloggs.com-ը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35